Ցուցարարները կոչ արեցին ԿԳՄՍ-ի աշխատակիցներին միանալ իրենց, որպեսզի վաղը «մի հատ էլ դդումի նախարար չկարգեն»
«Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով քաղաքացիները մոտեցան նախարարությունների շենքին՝ ԿԳՄՍ, ԱԳՆ և այլն: Ոստիկանները նրանց թույլ չէին տալիս մոտենալ նախարարությունների մուտքերին: Ոստիկանների և քաղաքացիների միջև բախում եղավ:
Սակայն քաղաքացիներին հաջողվեց մոտենալ մուտքերին: Նրանք կոչ արեցին ԿԳՄՍ նախարարությանի աշխատակիցներին միանալ իրենց, որպեսզի վաղը մի հատ էլ «դդում» չգա ու իրենց գլխին նախարար չկարգեն:
Նրանք նաև կոչ են նախարարության աշխատակիցներին միանալ իրենց ու վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, դավաճան»:
«Որպեսզի ազատվենք այս ազգադավ իշխանությունից, սրբապիղծ Նիկոլից, բոլորս միասին, միահամուռ ասում ենք՝ «առանց Նիկոլ Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան»»,- ասաց «Հայրենիք» կուսակցությունից Բաբկեն Հարությունյանը:
Նա նշեց, որ դավաճանի, այս իշխանության ժամերը հաշված են, ուրեմն չպետք է վախանալ և պետք է միանալ գործադուլին:
«Սրանք այլևս իշխանություն չունեն: Իշխանությունը ձերն է, բոլորինս է, բայց ոչ երբեք այս կեղտոտ խմբակինը»,- ասաց Բ. Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հիմա նորից պատերազմ է, պատերազմ է մեր ապագայի համար. Վազգեն Մանուկյան
- Քանի դեռ Նիկոլը մնում է, ներդրումները Հայաստանից հոսելու են դեպի դուրս. Մելքումյան
- Նիկոլի համար մեղավոր են մայրերը, նահատակվածները, բոլորը՝ բացի իրենից. Զոհրաբյան
- Գեղամ Մանուկյանը հայտարարեց նոր հրաժարականի մասին
- Բոլորս այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել գերագույն գլխավոր խրտվիլակին. Իշխան Սաղաթելյան
- Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Մանուկյան
- Երեկ «թուրքին» շպրտել են Սյնունքից, հիմա այդ էստաֆետը մենք պետք է վերցնենք Երևանում. Թևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում