ՄԻՊ. Կոչ ենք անում բոլորին հարգանքով վերաբերվել մարդու ազատ գործելու իրավունքին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրում է.
«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի երեկ ու այսօր դիտարկումը արձանագրել է մի շարք հրապարակումներ այն մասին, որ թե՛ առանձին պետական մարմինների պաշտոնատար անձինք, թե՛ ընդդիմության առանձին աջակիցներ փորձեր են անում մարդկանց հարկադրել այսօր հայտարարված ակցիաներին, դասադուլին ու գործադուլներին մասնակցելուն կամ չմասնակցելուն:
Պարզաբանում ենք, որ մարդու իրավունքների ու ազատությունների ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է: Դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
Կոչ ենք անում բոլորին հարգանքով վերաբերվել յուրաքանչյուրի կողմից իր իրավունքների ու ազատությունների իրականացմանը և մարդու ազատ գործելու իրավունքին»:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի երեկ ու այսօր...
Posted by ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia on Tuesday, 22 December 2020
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան