Էդգար Էլբակյան. Սերունդները պետք է կարդան և իմանան, թե անկազմակերպվածությունն ինչ կազմակերպված էր…
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է.
«ՆԱԽԿԻՆՆԵՐԻ ԹՈՂԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ․ ՄԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
• Պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում ես և ընկերներս կապի մեջ ենք եղել և՛ ՀՀ, և՛ ԱՀ ամենաբարձրաստիճան ղեկավար անձանց հետ՝ փորձելով մեր գիտելիքների և կարողությունների սահմաններում օգտակար լինել պատերազմին։
• Այդ փորձերից մեկը հետևյալն էր․ «նախկինների» օրոք՝ «Շանթ-2015» զորավարժությունից հետո, մշակվել էր գաղտնի փաստաթուղթ, որտեղ կետ առ կետ նշված էին կարճատև և երկարաժամկետ պատերազմի ժամանակ պետության անելիքները, այդ թվում՝ տեղեկատվական ոլորտում։ Մենք առաջին իսկ օրերից փորձեցինք միջնորդել, որ գոնե դրա տեղեկատվական հատվածը դրվի շրջանառության մեջ։
• Ի սկզբանե համաձայնեցին։ Հոկտեմբերի 6-ին՝ պատերազմի 10-րդ օրը, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկից ստացա նամակ՝ «Ձեզ շանթի փաթեթը պետք ա՞»։ Վերահաստատեցի, որ այո՛, պետք է։ Ցավոք, մինչև այսօր ես և Արցախի ինֆոքաղաքականության պատասխանատուները սպասում ենք «Շանթ-2015»-ի փաթեթի՝ տեղեկատվական քաղաքականության հատվածին…
Հ․Գ․ Անձնական նամակագրությունը չեմ հրապարակում՝ հաշվի առնելով, որ երկրում քաղաքական պայքարի այս ամեհի մթնոլորտում դա ազնիվ չէ։ Բայց սա չի նշանակում, որ այդ օրերին Ստեփանակերտի կառավարության բունկերում, ապա արդեն Երևանում իմ ու ընկերներիս՝ ՀՀ և ԱՀ պաշտոնյաների հետ ունեցած շփումների մասին անձնական հուշագրությունս՝ որպես սկզբնաղբյուր, տեղ չի գտնելու իմ հետազոտական աշխատանքներում։ Սերունդները պետք է կարդան և իմանան, թե անկազմակերպվածությունն ինչ կազմակերպված էր…»։
Հարակից հրապարակումներ`
- Էդգար Էլբակյան. Բա ինչո՞ւ չեն փոխել այդ օրենքը…
- Շուշիում թուրքերն արդեն խանութ են բացել. Էդգար Էլբակյան
- Էլբակյան. Նիկոլը ներկաներին պատմել է, թե ինչպես է ինքն Իլհամ Ալիևի հետ բամբասում Սերժ Սարգսյանից
- Մեր կողմում պետական այրերը համարում են՝ «օֆ-է՜յ, պրծանք, հիմա թող ռուսները ջառմեն քաշեն». Էդգար Էլբակյան
- Էդգար Էլբակյան. Իմ ունեցած տեղեկություններով՝ իշխանությունները հրաժարվել են կատարել Մանվել Գրիգորյանի վերջին կամքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան