Ռուսաստանից մարդասիրական օգնությամբ 35 վագոն է ժամանել Արցախ. ՌԴ ԱԻՆ
Ռուսաստանից մարդասիրական օգնությամբ 35 վագոն է ժամանել Լեռնային Ղարաբաղի տուժած շրջանների համար: Սա երկաթուղով ուղարկված հումանիտար բեռի ամենամեծ խմբաքանակն է: Տեղեկությունը հրապարակվել է ՌԴ ԱԻՆ պաշտոնական կայքէջում:
Ռուսաստանի ԱԻՆ համախմբված խմբի մասնագետները արդեն բեռնաթափել են 9 վագոն և 5 հարթակ: Հետագա տեղափոխման համար նախապատրաստվել է 5 հրշեջ ավտոցիստեռն, 4 «ՈւԱԶ» մակնիշի մեքենա, 10 դիզելային գեներատոր, ինչպես նաև 280 խորանարդ մետր փայտանյութ և շուրջ 35 հազար կենցաղային պարագաներ: Ընդհանուր առմամբ բեռնաթափվել է ավելի քան 250 տոննա:
Վերոհիշյալ սարքավորումները և կենցաղային ապրանքները Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 25 բեռնատարներով կհասցվեն Ստեփանակերտ: Ավելի ուշ դրանք կբաշխվեն Արցախի մարզերի հատկացման կետերին:
Հարակից հրապարակումներ`
- Լեռնային Ղարաբաղում ՌԴ ԱԻՆ-ի կողմից վերականգնված ծննդատանը ծնվել են առաջին երեխաները
- ՌԴ ԱԻՆ-ը դիտարկում է անհրաժեշտ ապրանքները երկաթգծով Արցախ տեղափոխելու տարբերակը
- ՌԴ ԱԻՆ-ը ևս 75 մասնագետ կուղարկի Արցախ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին