ԱՆ-ն պարտադրանքներ լինելու դեպքում խորհուրդ են տալիս դիմել իրավապահ մարմիններին
Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«Առողջապահության նախարարությունը բուժաշխատողներից ահազանգեր է ստացել, որ որոշ բժշկական կազմակերպությունների ղեկավարներ, չարաշահելով իրենց պաշտոնական դիրքը և լծակները, աշխատակազմին ու բժշկական անձնակազմին պարտադրում են մասնակցել բողոքի ակցիաներին և միանալ երկրի վարչապետի հրաժարականին ուղղված պահանջին:
Հարգելով յուրաքանչյուրի քաղաքական հայացքները և դիրքորոշումը, որպես ոլորտի բնականոն գործունեությունն ապահովող կառույց, կոչ ենք անում պատշաճ կատարել մասնագիտական պարտականությունները, որոնք միտված են մեր ժողովրդի առողջության պահպանմանը:
Տարին առողջապահության համակարգի համար եղել և շարունակում է մնալ ծանր: Բժշկական հանրությունը պատվով կատարել է իր առաքելությունը, ինչի համար կրկին շնորհակալ ենք: Այդուհանդերձ, պետք չէ թուլացնել զգոնությունը և ցանկացած պարագայում` հավատարիմ մնալ բժշկի կոչմանը:
Նման պարտադրանքներ լինելու դեպքում` խորհուրդ ենք տալիս դիմել իրավապահ մարմիններին կամ զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ` 80-03 հեռախոսահամարով»:
Հայտարարության մեջ նշված չէ, թե կոնկրետ որ ԲԿ-ների աշխատողներից են ահազանգեր ստացել:
Ի դեպ, ոչ մի խելամիտ մարդ բժիշկներին չի ասի՝ գործադուլ արեք:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա