Քաղաքական հետապնդում է. Առուշ Առուշանյան
«Առուշ Առուշանյանին առ այս պահը որպես մեղադրյալ որոշումը մեզ տրված չէ, հետևաբար մեղադրանք առաջադրված չէ», - այս մասին լրագրողներին ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։
Նշենք, որ Գորիսի քաղաքապետն ազատության մեջ է։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Առուշ Առուշանյանի ձերբակալումն ապօրինի և ոչ իրավաչափ է ճանաչել։
Փաստաբանը միաժամանակ ասաց, որ իրենց հանձնել են ծանուցագիր և այսօր ժամը՝ 19։40 ներկայանալու են Քննչական կոմիտե, որպեսզի Առուշանյանին մեղադրանք առաջադրեն։ «Բայց ոնց եք դուք տեսնում, առավոտվանից մինչև հիմա մենք դատարանի բակում էինք, ոչ հաց ուտելու, ոչ ջուր խմելու հնարավորություն չունեինք, դուրս գալուց ընդամենը մի ժամ հետո ծանուցում են, որ ներկայանանք, հնարավո՞ր է դա»,- ասաց փաստաբանն ու տեղեկացրեց, որ չի ներկայանալու Քննչական կոմիտե։
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր նկատմամբ կատարվածը համարում է քաղաքական հետապնդում։
Անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը չկարողացավ մուտք գործել Գորիս, արդյո՞ք դա պետք է հաջողություն համարել, Առուշանյանը պատասխանեց․«Դա սյունեցիների կամքն էր։ Այո, այդ մարդն իրավունք չունի մտնել Սյունիք, որովհետև սյունեցիների պահած հողը հանձնել է թշնամուն, կոնկրետ Շուռնուխի հատվածը, Որոտանի հատվածը, Խնձորեսկի հատվածը։ Մարզի մնացած համայնքներում էլ կա նույն խնդիրը, ես կոնկրետ Գորիսի մասին ներկայացրի»։
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի քաղաքապետն ազատ կարձակվի
- Առուշանյանի ձերբակալելը մեկ նպատակ էր հետապնդում՝ հիշյալ օրը Առուշանյանին մեկուսացնել Գորիսից. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան