Առուշանյանի ձերբակալելը մեկ նպատակ էր հետապնդում՝ հիշյալ օրը Առուշանյանին մեկուսացնել Գորիսից. Պաշտպան
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, մի քանի ժամի ընթացքում կհրապարակի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալելու որոշման դեմ բողոքը։ Լրագրողներին ասաց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը։
«Մոտ 1,5 ժամ քննարկվեցին բոլոր հարցերը։ Կարծում եմ՝ պաշտպանական թիմին հաջողվեց դատարանին հիմնավորել, որ Առուշ Առուշանյանի ձերբակալումն իրավաչափ չէ և բացարձակ ապօրինի է։ Նրան ձերբակալելը մեկ նպատակ էր հետապնդում՝ հիշյալ օրը Առուշանյանին մեկուսացնել Գորիս համայնքից»,- նշեց նա։
Մելքոնյանը հույս ունի, որ դատարանն այլ բան չի կարող անել, քան Առուշանյանին ազատ արձակելը․ «Այն հարցադրումները, որ մեր կողմից ուղղվեցին նաև քննիչին, մնացին անպատասխան, որովհետև նա փաստերի դեմ ոչինչ չէր կարող ներկայացնել։
Մինչ այս պահը վարույթն իրականացնող մարմինը չունի տվյալ՝ Առուշանյանի կոչով կազմակերպվողն ապօրինի՞ հավաք էր, թե՞ օրինական, բայց կասկածում է, թե Առուշանյանը ապօրինի հավաք կազմակերպելու փորձ է արել»:
Հարցին՝ սա իշխանությունների կողմից ուղղորդված քա՞յլ էր, որ Գորիսի քաղաքապետը չմասնակցեր դեկտեմբերի 21-ի ակցիաներին, փաստաբանն պատասխանեց. «Ես ենթադրում եմ, որ այստեղ, միանշանակ, քաղաքական ենթատեքստ կա»:
Հիշեցնենք, որ ՔԿ-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը` ժամը 06:30-ին, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:
Առուշանյանը դրանից մեկ օր առաջ կոչով դիմել էր գորիսեցիներին՝ դեկտեմբերի 21-ի առավոտյան ժամը 06։00-ին հավաքվել Սյունիքի դարպասների մոտ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Առուշ Առուշանյանի հետ, նախաձեռնված է վարույթ
- Չի բացառվում՝ Առուշանյանին նոր մեղադրանքներ առաջադրվի, որպեսզի կարողանան կալանավորեն. Պաշտպան
- ՔԿ. Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով
- Խայտառակ ապօրինություն ենք համարում այն ամենը, ինչ կատարվեց Առուշանյանի հետ. Ռուբեն Մելիքյան
- Գուցե Գորիսի քաղաքապետին արդեն հանձնել են Ադրբեջանի իշխանությունների՞ն. պաշտպան
- Գորիս համայնքի ղեկավարն այս պահին առևանգված է. Գորիսի փոխքաղաքապետ
- Փաշինյանը Սյունիք մտնելու իրավունք չունի. Գորիսի փոխքաղաքապետ
- Վարդան Ոսկանյան. Գորիսի քաղաքպետին երևի ի նշան այդ «հարգանքի» են ձերբակալել
- Գորիսի քաղաքապետին ձերբակալել են
- ժամը 06։00-ին շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու «վարչապետի» մուտքը մարզ. Գորիսի քաղաքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան