Ավետիք Չալաբյան. Թույլ չտանք արտաքին և ներքին թշնամուն մեր ողնաշարը՝ բանակը կոտրել
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր, «ԱրԱր» հիմնադրամի հիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.
«Մեկ ամիս առաջ, Քարվաճառի հյուսիսային առաջնագիծը հերոսաբար պաշտպանած և թշնամուն մի քանի անգամ ջարդ տված մեր մարտական ստորաբաժանումները, մեր երկրի դեմ տեղի ունեցած մեծ դավադրության արդյունքում, ստիպված էին առանց կռվի հանձնել իրենց դիրքերը, և ետ նահանջել նոր բնագծեր, հետևում թողնելով ոչ միայն անառիկ դիրքերը, այլև զորամասերը և անհրաժեշտ ենթակառուցվածքը, և ձմեռվա մեջ տեղափոխվել ծառայության բաց երկնքի տակ։
Այսօր մեր պարտքն է օգնել մեր հերոսական եղբայրներին, որոնք անմռունչ շարունակում են կատարել իրենց մարտական պարտքը մեր առաջ։ Մեր "ԱրԱր" հիմնադրամը սկսել է որակյալ մարտական վրանների մատակարարումը մեր ստորաբաժանումներին, զուգահեռ սկսել ենք նաև արագ հավաքվող տնակների կառուցումը։ Մեր բանակը մեր երկրի ողնաշարն է, և այս ծանր օրերին, մենք պետք է միշտ հիշենք դա, և թույլ չտանք արտաքին և ներքին թշնամուն այդ ողնաշարը կոտրել։
Տղերքին խորին շնորհակալություն եմ հայտնում իրենց հերոսական ծառայության համար, և կոչ եմ անում յուրաքանչյուրիս մեր հնարավորությունների սահմաններում շարունակել իրենց թիկունք կանգնել և սատարել»։
Մեկ ամիս առաջ, Քարվաճառի հյուսիսային առաջնագիծը հերոսաբար պաշտպանած և թշնամուն մի քանի անգամ ջարդ տված մեր մարտական...
Опубликовано Avetik Chalabyan Понедельник, 21 декабря 2020 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան