
Գայանե Մելքոմ Մելքոմյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնում
34 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանն ընտրվեց Երևանի քաղաքապետի տեղակալ:
Նրա թեկնածությունն ավագանու այսօրվա նիստում ներկայացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանը ներկայացրեց իր աշխատանքային գործունեությունը և իր գործողությունների տեսլականը, ինչից հետո ավագանու անդամները հարցեր ուղղեցին նրան:
Ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները նկատեցին, որ թեկնածուն մասնագիտությամբ իրավաբան է, բայց պետք է համակարգի նաև մշակույթի և կրթության ոլորտները, որոնց չի տիրապետում:
Մելքոմ Մելքոմյանի փոխարեն նման հարցերին պատասխանում է քաղաքապետ Հայկ Մարությանը՝ շեշտելով, որ ոլորտները շատ են, իսկ տեղակալների թիվը՝ընդամենը 4-ը:
Քաղաքապետի խոսքով, եթե ըստ ոլորտների առաջնորդվեին, ապա իր տեղակալների թիվը պետք է 20 լիներ: Մարությանը անմիջապես ուղղեց իրեն՝տեղակալների հավանական թիվը նվազեցնելով մինչև10-ի:
Հարակից հրապարակումներ`
- Կխնդրեի զերծ մնալ վիրավորականին հարող արտահայտություններից.Հայկ Մարության
- Հանգստացեք, եթե ուզում եք՝ փոքրիկ տաբլետկաներ խմեք. Հայկ Մարության
- Երանի փոխքաղաքապետը կառավարության հրաժարականի մասին ուղերձը չներառեց ավագանու նիստի օրակակարգ