Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Մանուկյան
ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սամվել Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Հանրապետության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը։
Արդեն հայտնել էինք, որ Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։
«Ողջունենք բոլոր սպաներին, որոնք անցնող օրերի իրենց զեկուցագրերով ասացին, որ մեր երկիրը պետք է լինի առանց Նիկոլ»,- ասաց Գ. Մանուկյանը:
«Առանց Նիկոլ Հայաստան»՝ սկսեցին վանկարկել հրապարակում հավաքված քաղաքացիները:
Հարակից հրապարակումներ`
- «Կարմիր բերետավորների» հրամանատարի տեղակալն ազատման դիմում է գրել
- Ոստիկանության աշխատակիցներ, դուք աջակցում եք Արցախի, Սյունիքի և Հայաստանի անվտանգության ոչնչացմանը. Աբրահամյան
- Հանուն ո՞ւմ, հանուն ինչի՞. Տիգրան Աբրահամյանը՝ ոստիկաններին
- Սերգեյ Ղարիբյան. Ազատված եմ ոստիկանությունում ծառայությունից
- Ոստիկանության կապիտանը՝ գործընկերներին. Միշտ հիշեք, Հայաստանում հայեր են ապրում
- Ոստիկանության մայոր. Ես ևս լքում եմ մեր շարքերը, քանզի անկարող եմ այլևս ծառայել պետական շահին
- Ոստիկանության պահեստազորի կապիտանը՝ ոստիկաններին. Գնացեք արժանապատիվ և բացճակատ