Բոլորս այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել գերագույն գլխավոր խրտվիլակին. Իշխան Սաղաթելյան
«Այսօր հայ ժողովուրդն առանց չափազանցնելու ապրում է իր պատմության ամենաողբերգական օրերից մեկը»,- Հանրապետության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Նա նշեց, որ 30 տարի հպարտ, հզոր, հաղթող ժողովուրդ էինք, այսօր մեկ մարդու, մեկ խելագար դավաճանի գործունեության արդյունքում կորցրել ենք Արցախի մեծ մասը:
«Այս օրերին այս խելագարի գործունեության արդյունքում մենք օրեցօր կորցնում ենք մեր պետականությունը:
Հայաստանի քաղաքացիներ, եթե ուզում եք ունենանք պետականություն, ձեր երեխաներն ապրեն մեր հայրենիքում, ունենանք բանակ, երկիր, հայրենիք, ուրեմն եկեք այս հրապարակ: Այսօր այստեղ է որոշվում մեր երկրին ճակատագիրը»,- հայտարարեց Ի. Սաղաթելյանը:
Խոսելով շարժման անցնող օրերի հաջողություների մասին, նշեց, որ ամբողջ աշխարհը տեսավ, հասկացավ և իմացավ, որ այս պարտությունը հայ ժողովրդի համար ընդունելի չէ. «Դուք արժանապատիվ պահեցիք հայ ժողովորդին ու ողջ աշխարհին ցույց տվեցիք, որ այս ստորացուցիչ պայմանները մեր ժողովուրդը երբեք չի ընդունելու:
Մեր գործունեության արդյունքում կառավարության շենքում նստած խրտվիկալը օրեցօր կորցնում է իր իշխանությունը, այլևս չունի իշխանություն:
Իր հարաժարականի պահանջով հանդես է եկել նախագահը, երկու կաթողիկոսներ, ԳԱԱ-ն, բազմաթիվ պետական բուհեր, մի քանի հարյուրից ավելի համայնքի ղեկավարներ, հասարակական կազմակերպությոններ, գիտնականներ: Այս մարդն այլևս իշխանություն չունի»:
Նա նշեց, որ եթե Փաշինյանն ունենար արժանապատվություն, բարոյականություն, մի գրամ մտածեր երկրի պետականության համար, հիմա պետք է հրաժարական տված լիներ:
«Բայց այս մարդը համառ է, դավաճան: Ուզում է մեր պետականությունը վերջնականապես կործանի: Եկեք փաստենք, որ դա իրեն երբեք թույլ չենք տալու:
Ուրեմն միասին վճռական ենք, աննկուն, հետևողական մինչև վերջ: Եկեք հենց հիմա բոլորս միասին խոստանանք, պայմանավորվենք երկու բան՝ երբեք սադրանքների չենք տրվում, մեր պայքարը երբեք կանգ չի առնելու, բոլորս այստեղից տուն չենք գնալու մինչև այն ժամանակ, քանի դեռ չենք հեռացրել գերագույն գլխավոր խրտվիլակին»,- հայտարարեց Ի. Սաղաթելյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարդիկ զզվում են արտաբերել Նիկոլ անունը. առաջարկվում է նոր կարգախոս՝ «Առանց դրա Հայաստան»
- Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Մանուկյան
- Երեկ «թուրքին» շպրտել են Սյնունքից, հիմա այդ էստաֆետը մենք պետք է վերցնենք Երևանում. Թևանյան
- Համապետական գործադուլին և դասադուլին, անհնազանդության ակցիաներին ժամ առ ժամ նոր մասնակիցներ են միանում
- «Հայրենիքի փրկության շարժում». Ակցիաների ընթացքում ձեր իրավունքների խախտումների դեպքում զանգահարել՝ 044-31-00-73
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին