«Եթե ձեզ սպառնալիքի ազդեցության տակ ստիպում են ձեռնպահ մնալ գործադուլին մասնակցելուց, զանգեք այս հեռախոսահամարներով»
Փաստաբան Ալեքսնադր Կոչուբաևը, արձագանքելով գործադուլին, դասադուլին, քաղաքացիական անհնազանդության այլ միջոցառումներին մասնակցելը կանխելու նպատակով հնչեցրած սպառանլիքներին, գրում է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ՀՀ կառավարական տանը նստած քաղցկեղից ազատվելու պայքարը թևակոխում է վճռական փուլ։ Այսօրվանից մեկնարկում են զանգվածային անհնազանդության ակցիաները, այդ թվում նաև գործադուլները։ Ցավոք, իշխանական խմբավորումը և նրա պարագլուխը անում են ամեն ինչ իրենց իշխանության կյանքը ևս մեկ օր երկարացնելու համար։
Այսօրվանից ՀՀ-ում հայտարարված է գործադուլ։ Մեզ են փոխանցվում տեղեկություններ, որ պետական և մասնավոր սեկտորի ղեկավարները իրենց աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել, եթե նրանք մասնակցեն գործադուլին։
Ինքնին գործադուլին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելու հարկադրելը քրեորեն հետապնդելի է։ Մենք ձևավորել ենք մոնիթորինգի խումբ, որը զբաղվում է նմանատիպ տեղեկությունների հավաքագրմամբ։ Հավաքագրումից հետո հետևելու են կոնկրետ քրեադատավարական ընթացակարգեր։
Պաշտոնատար անձանց համար դա նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված լիազորությունների չարաշահում և անցում է, մասնավոր սեկտորի համար գործադուլին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելու հարկադրելը։
Սիրելի՛ հայրենակիցներ, եթե ձեզ սպառնալիքի ազդեցության տակ ստիպում են ձեռնպահ մնալ գործադուլին մասնակցելուց՝ խնդրում եմ անհապաղ կապ հաստատել մեր ձևավորած մոնիթորինգի խմբի հետ՝ ստորև բերված հեռախոսահամարներով՝
011522501-Կոնտրա լեգեմ փաստաբանական գրասենյակ,
094921615- մոնիթորինգի խումբ,
կամ գրել
Contra.am, [email protected], [email protected] էլեկտրոնային փոստերին։
Տեղեկատվությունը հայտնած անձանց գաղտնիությունը երաշխավորված է փաստաբանական գաղտնիքով։
Ձեզ տրամադրված իրավաբանական օգնությունը լինելու է ԱՆՎՃԱՐ»։
Հարակից հրապարակումներ`
- Ավագ դատախազ. Հայտարարում եմ ժողովրդական շարժմանը միանալու իմ որոշման մասին
- Գործադուլը Սահմանադրությամբ սահմանված անձի իրավունք է. Արսեն Բաբայան
- Փաստաբանները միանում են այսօրվա երթին, ապա հավաքին
- ԵՊԲՀ դասախոսներն ու աշխատակիցները կմիանան 2020 թ. դեկտեմբերի 22-ի գործադուլին
- Տնտեսագիտականի դասախոսները պահանջում են Փաշինյանի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան