Հանգստացեք, եթե ուզում եք՝ փոքրիկ տաբլետկաներ խմեք. Հայկ Մարության
Այս ընթացքում շատ է քննարկվել, թե արդյոք այս իշխանությունները դավաճանական էին: Այսպիսի խյտառակ պարտության համար ստացե՞լ են գումար, թե ոչ»,- Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ դիմելով քաղաքապետին:
Վերջինս, նկատելով, որ այն ապագայում կպարզվի, հայտնեց, որ նրանք, ովքեր դեռևս այդ մասին կարծիք չեն հայտնել, դավաճանել են հայ ժողովրդի իղձերը, ժողովրդի տված քվեն:
Դավիթ Խաժակյանը հայտնեց, որ եթե ավագանու մեծամասնությունն ներկայացնող անդամները գնահատական չեն տալիս, ուրեմն կիսում են այդ ամենի պատասխանատվությունը:
«Երևանի ավագանին իրեն պահում է այնպես, կարծես որևէ առնչություն չունի այս իարավիճակի հետ և որևէ տեսակետ չի ուզում արտահայտել այս մասով»,- հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավարը և հավելեց, որ գնահատական տալու ժամանակն անցել է և «Իմ քայլի» իշխանությունը պետք է հեռանա:
Խաժակյանը նաև քննադատեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ քաղաքապետարանի աշխատակիցներին 13-րդ աշխատավարձ չտալու համար:
Մարությանը պատասխանեց, որ Երևանցիները շատ լավ գիտեն, որ Երևան համայնքին այս երկու տարիների ընթացքում ամենամեծ վնասը պատճառել է ընդդիմությունը, իսկ ինքը քաղաքապետարանի աշխտանքը գնահատում է շատ բարձր:
«Ես էլ եմ քաղաքապետարանի աշխտանքը բարձր գնահատում, բայց ձերը գնահատում եմ շատ վատ»,-տեղից պատասխանեց Խաժակյանը:
«Պարոն Խաժակյան, դուք շուկայում չեք գտնվում, ձեզ պահեք հարիր: Հանգստացեք, եթե ուզում եք՝ փոքրիկ տաբլետկաներ խմեք, կհանգստանաք»,-արձագանքեց քաղաքապետը և առաջարկեց անջատել ընդդիմադիր գործիչների խոսափողները:
Հարակից հրապարակումներ`
- Պարոն Մարության, էս ի՞նչ հրահանգներ եք տալիս ձեր ներքո աշխատող կառույցների աշխատակիցներին. Հռիփսիմե Առաքելյան
- Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամները նույնպես հրաժարվում են վերցնել մանդատները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին