Համապետական գործադուլին և դասադուլին, անհնազանդության ակցիաներին ժամ առ ժամ նոր մասնակիցներ են միանում
«Հայրենիքի փրկության շարժումը» տարածել է հայտարարություն, որում ասվում է.
«Հայաստանում հայտարարված համապետական գործադուլին և դասադուլին, անհնազանդության ակցիաներին ժամ առ ժամ նոր մասնակիցներ են միանում։ Այդ շարքերը համալրել և համալրում են տասնյակ կազմակերպություններ և կառույցներ, մշակութային, գիտակրթական միություններ ու հաստատություններ։ Վերջին մի քանի ժամում համազգային գործադուլին են միացել ավելի քան երկու տասնյակ ընկերություններ:
Պետության ռազմաքաղաքական ու ֆինանսատնտեսական խնդիրները որպես մարտահրավեր դիտարկող տնտեսվարողներն ու կազմակերպությունները համոզված են, որ օր առաջ պետք է կասեցնել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի գործունեությունը, որի հետևանքով կորցրել ենք Արցախի տարածքի գրեթե 75 տոկոսը, ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ։
Գործադուլին միացած ընկերություններն ահազանգում են նաև, որ Նիկոլ Փաշինյանի սոցիալ-տնտեսական քաղաքականության հետևանքով երկիրը հայտնվել է տնտեսական կոլապսի եզրին։ Բյուջեի ճեղքվածքը, համատարած թանկացումները, դրամի արժեզրկումը, պետական ահռելի պարտքը, ՀՆԱ-ի նվազող ցուցանիշներն ու տասնյակ այլ մարտահրավերներ հարցականի տակ են դրել երկրի ապագան։
Միացի՛ր գործադուլին և դասադուլին:
Միացի՛ր հազարավոր քաղաքացիներին Հանրապետության հրապարակում՝ այսօր, ժամը 12:00-ին:
Միասին մենք կփրկե՛նք մեր Հայրենիքը»:
Հայաստանում հայտարարված համապետական գործադուլին և դասադուլին, անհնազանդության ակցիաներին ժամ առ ժամ նոր մասնակիցներ են...
Posted by Հայրենիքի փրկության շարժում on Monday, 21 December 2020
Հարակից հրապարակումներ`
- «Եթե ձեզ սպառնալիքի ազդեցության տակ ստիպում են ձեռնպահ մնալ գործադուլին մասնակցելուց, զանգեք այս հեռախոսահամարներով»
- Գործադուլը Սահմանադրությամբ սահմանված անձի իրավունք է. Արսեն Բաբայան
- «Հայրենիքի փրկության շարժում». Ակցիաների ընթացքում ձեր իրավունքների խախտումների դեպքում զանգահարել՝ 044-31-00-73
- ԵՊԲՀ դասախոսներն ու աշխատակիցները կմիանան 2020 թ. դեկտեմբերի 22-ի գործադուլին
- Հայրենիքի փրկության շարժումը խստորեն դատապարտում է Փաշինյանի խառնակչությունների քաղաքականությունը
- «Հայրենիքի փրկության շարժում». Դեկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, արի Հանրապետության հրապարակ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին