Հավաքի մասնակիցները շրջափակեցին կառավարության շենքը
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի մասնակիցները շրջափակեցին կառավարության շենքը։
Մինչ այդ Հանուն հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց առաջիկա քայլերը։
«Մենք ունենք չորս իրավական սահմանդրական ճանապարհո, որոնցից որևէ մեկով պետք է հասնենք այս դավաճանի հեռացմանը»,-հայտարարեց նա, ապա թվարկեց՝
1. Փաշինյանը հայտնի հրաժարական
2. ԱԺ-ն հրավիրի արտահերթ նիստ և քննարկի Նիկոլի պաշտոնանկության հարցւ
3. Դատախազությունն անհապաղ պետական դավաճանության մեղադրանքով գործ հարուցի, նրան ձերբակալի
4. Կառավարության անդմաների 2/3-ի պահանջով գումարվի նիստ ու դրավի ՆԻկոլ Փաշինյանի հեռացման հարցը։
Նա նշեց, որ այս չորս ուղղություններով հետևողականորեն շարունակելու են ճնշումները, կոչ արեց սադրանքների չտրվել։
«Այս կառավարության գործունեությունն այլևս մեզ պետք չի։ Այս կառավարության որոշումները հակապետական են, ապօրինի են, ապազգային են ու չեն բխում մեր ժողովրդի շահերից»,-ասաց նա։
Սաղաթելյանն առաջարկեց՝ ժողովրդի մի մասը մնում է տեղում, մյուս մասը շրջափակում է կառավարության ու դատախազության շենքերը, կրկնեց, որ կառավարության գործունեությունը հակապետականն է ու մեզ պետք չէ։
«Կրկին կոչ եմ անում, սադրանքների չեք տրվում, որևէ մեկը փորձ չանի մտնել այդ շենք։ Մենք համառ, հետևողական, կազմակերպված աշխատանքի արդյունքում պետք է պետական ողջ ապարատը վերցնենք Նիկոլ Փաշինյանից»,-ասաց նա՝ ավելացնելով, որ առաջիկա օրերին հավաքի շարքերը ընդլայնվելու են։
Հավաքին կարող եք հետևել News.am-ի ուղիղ եթերում։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլի համար մեղավոր են մայրերը, նահատակվածները, բոլորը՝ բացի իրենից. Զոհրաբյան
- Գնդապետ Սամվել Հակոբյան. Փորձ է արվում ոստիկանության զորքերին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ
- Գեղամ Մանուկյանը հայտարարեց նոր հրաժարականի մասին
- Մարդիկ զզվում են արտաբերել Նիկոլ անունը. առաջարկվում է նոր կարգախոս՝ «Առանց դրա Հայաստան»
- Բոլորս այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել գերագույն գլխավոր խրտվիլակին. Իշխան Սաղաթելյան
- Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Մանուկյան
- Հայաստանն ու Ադրբեջանը երբեք չեն իրականացրել դելիմիտացիա և դեմարկացիա. Արփինե Հովհաննիսյան