Քանի դեռ Նիկոլը մնում է, ներդրումները Հայաստանից հոսելու են դեպի դուրս. Մելքումյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով, հայ ժողովուրդը վճռական է՝ պետք է Կառավարության երկրորդ հարկից դուրս շպրտել Նիկոլ Փաշինյանին։
«Այսօր մենք կանգնում ենք մինչև վերջ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կառավարությունից դուրս շպրտվի, նրա հրամաններն արդեն փաստացի չեն կատարվում, նա այլևս վարչապետ չէ, մնում է մենք տեխնիկապես ձևակերպենք այդ հարցը։ Որտեղ՞ եք տեսել մի ղեկավար, որ մի քանի հարյուր ոստիկաններով, զենքով, զրահով չկարողանա իր երկրում տեղաշարժվել։ Նա երկրի մեկ երրորդից ավելին հանձնել է, ո՞նց է շնչում, ընդհանրապես։ Ժողովուրդը ոտքի է կանգնել, քանի որ զգում է՝ եղել է այն, ինչ չպիտի լիներ։ Նա փորձում է Հայաստանը ջնջել աշխարհի քաղաքական քարտեզից»,- այսօր անցկացվող հանրահավաքի ընթացքում նշեց պատգամավորը։
Նա նշեց, որ պետք է միահամուռ դուրս քշել Նիկոլ Փաշինյանին իր աշխատասենյակից։ Պատգամավորի խոսքով, ինքը չի զարմանա, եթե մի օր պարզվի՝ ՀՀ գանձարանում մի լումա չկա. որևէ մեկն այսօր չգիտի, թե ոնց է տնտեսությունն ու սոցիալակա կյանքը գահավիժում։
«Մենք մեկ-երկու ամիս հետո չենք կարողանա թոշակ կամ աշխատավարձ տալ։ Ժողովուրդ, այսօր վճռական պահ է։ Այդ մարդը չգիտի, թե սահմանազատումն ինչ է, վարչատարածքային բաժանումն ինչ է, նա անգրագետ է, ՀՀ-ն դրել է ստի հիմքի վրա։ Այդ ընթացքում բոլոր ներդրումները Հայաստանից հոսում էին դեպի դուրս։ Այսօր Հայաստանում բիզնեսմենները, ներդրողները մտածում են՝ ինչ անեն։ Նրանք գիտեն, որ քանի դեռ Նիկոլը մնում է, այդ ներդրումները Հայաստանից հոսելու են դեպի դուրս։ Սիրելի ներդրողներ, մենք տեսնում ենք, որ դուք միանում եք գործադուլին։ Բայց մի քիչ էլ համբերեք, ներդրումները մի հանեք, մի հիասթափվեք»,- կոչ անելով ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլի համար մեղավոր են մայրերը, նահատակվածները, բոլորը՝ բացի իրենից. Զոհրաբյան
- Մարդիկ զզվում են արտաբերել Նիկոլ անունը. առաջարկվում է նոր կարգախոս՝ «Առանց դրա Հայաստան»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին