Նիկոլի համար մեղավոր են մայրերը, նահատակվածները, բոլորը՝ բացի իրենից. Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում գլուխ խոնարհեց հպարտ սյունեցիների առջև, որոնք թույլ չեն տվել, որ «հայրենիքը հանձնածը» մտնի Սյունիք։
«Նա թաքնվեց իր թիմակից դավաճանի հետևում, մտավ ընդամենը մեկ գյուղ, այդ գյուղի հետևով էլ՝ Սիսիան, որտեղ հոգևոր հայը նրան ձեռք չի մեկնել և ասել՝ սպասի Աստծո դատաստանին։ Սյունեցիներ, Գորիս, Սիսիան, Կապան, Քաջարան, Մեղրի, դուք ապացուցեցիք, որ դուք ձեր հայրենիքը ամեն ինչից վեր եք դասում, որ ձեր համար կա մեկ երդում, մեկ սրբություն՝ հայրենիք»,- նշեց նա։
Պատգամավորի խոսքով, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը ոչ միայն «դավաճան» և պոպուլիստ են, այլ նաև տգետ են։
«Նրա տգետ թիմակիցներից մեկը, իր կարծիքով փրկօղակ են գտել․ Նիկոլը երկու օր է իր ֆեյսբուքյան էջում տարածում է 1995 թվականին ընդունված և 2010-ին փոփոխված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի նախագիծ, և ասում է, որ բոլորը մեղավոր են՝ բացի իրենից։ Ասում է, որ այդ վարչատարածքային բաժանումով է, որ թուրքերը վերցնում են նաև ՀՀ տարածքները։ Նրա համար մեղավոր են մայրերը, նահատակվածները, հրամանատարները, ընդդիմությունը, ժողովուրդը՝ բացի իրենից։ Նիկոլ, դու ստախոս ես»,- շեշտեց նա։
Նաիրա Զոհրբյանն ասաց, որ ՀՀ-ի ցանկացած սահման որոշվում է «ՀՀ պետական սահմանի մասին» օրենքով։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային պայմանագիրը միայն կարող է լինել, որով հնարավոր կլինի որոշել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը։ Բայց քանի որ ՀՀ-ն ու Ադրբեջանը 70 տարի եղել են Սովետական միության կազմում, որի փլուզումից հետո այլևս հնարավոր չի եղել որևէ միջազգային պայմանագիր ստորագրել, այսօր հնարավոր չէ սահմանել այն սահմանը, որ Նիկոլը թուրքի GPS-ով մաս-մաս հանձնում է ադրբեջանցուն։
Նիկոլ, դու ստախոս ես, դու մոլորեցնում ես այն ազնիվ ու միամիտ մարդկանց, որոնց մեջ մի որոշ տոկոս դեռ հավատում է քեզ»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյանը հայտարարեց նոր հրաժարականի մասին
- Մարդիկ զզվում են արտաբերել Նիկոլ անունը. առաջարկվում է նոր կարգախոս՝ «Առանց դրա Հայաստան»
- Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Սամվել Հակոբյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Մանուկյան
- Երեկ «թուրքին» շպրտել են Սյնունքից, հիմա այդ էստաֆետը մենք պետք է վերցնենք Երևանում. Թևանյան
- Նիկոլի ու ժողովրդի միջև արդեն կա արյուն, որը թափել է Նիկոլը․ Մ․ Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան