Քաջարանի քաղաքապետը վաղը հրավիրվել է ՔԿ
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը բերման է ենթարկվել։ Այս լուրն արագ տարածվեց համացանցում։ Քաղաքապետարանից Panorama.am-ին մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
Քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում, Քաջարանի համայնքի ղեկավարը, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվել է Քննչական կոմիտե, սակայն վերջինս չի ներկայացել, կապ է հաստատել վարույթն իրականացնող քննիչի հետ խնդրելով՝ ներկայանալ վաղը՝ դեկտեմբերի 23-ին:
Վարույթն իրականացնող մարմինը ընդառաջել է նրա խնդրանքին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան