Քաղաքական 14:13 22/12/2020 Հայաստան

Մարդիկ զզվում են արտաբերել Նիկոլ անունը. առաջարկվում է նոր կարգախոս՝ «Առանց դրա Հայաստան»

18․05

«Հարգելի ոստիկաններ, դուք ո՞ւմ եք պաշտպանում, թուրքին հայից ե՞ք պաշտպանում, գնայիք Ղարաբաղը պահեիք»,-  Կառավարության դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց մասնակիցներից մեկը՝ դիմելով ոստիկանությանը։

Նշենք, որ Կառավարության շենքը քաղաքացիները դեռևս շարունակում են շրջափակման մեջ պահել։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ մինչև ժամը՝ 18։00-ն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ տալու և պատվիրակությանը ներկայանալու մասին, որպեսզի «Հայրենիքի փրկության շարժման» հետ քննարկեն երկրում ստեղծված իրավիճակը։

17.47

«Մարդ ու կին իրենց նպատակին հասան, մենք էլ եկել ենք, որ ցույց տանք՝ մեր երեխաները չեն զոհվել ոչնչի համար»,- հանրահավաքի ընթացքում ասաց քաղաքացիներից մեկը։

Նրա խոսքով, այսօր ուղղակի անհրաժեշտություն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Քաղաքացին նշեց, որ իրենց չի հուզում՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ուզում է գնալ, թե՞՝ ոչ, ինքը ուղղակի պետք է գնա։

«Դա իր միակ փրկությունն է։ Այո, կա խումբ, որն ուզում է, որ ինքը մնա պաշտոնին, բայց կա ժողովուրդ, որ իր հրաժարականն է պահանջում։ Այստեղ քննարկելու հարց չկա։ Եթե նա շարունակի պաշտոնավարել, էլ Հայաստան չի լինի, կլինի վիլայեթ»,- նշեց նա։

Քաղաքացին վստահեցրեց՝ մինչև Նիկոլ Փաշինյանը չգնա, քաղաքացիները հետ չեն կանգնի։

«Եթե անգամ այս միջոցով չհասնենք Փաշինյանի հրաժարականին, միևնույն է, այդ արդյունքն ունենալու ենք։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այլ տարբերակ չկա։ Կա՛մ հայ ժողովուրդն այս հողի վրա է ապրում, կա՛մ այս հողի վրա ապրում է այլ ժողովուրդ։ Արդեն լինել-չլինելու հարց է»,- նկատեց քաղաքացին։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե Սյունիքից անգամ մեկ սմ հող չի հանձնվում թշնամուն, քաղաքացին արձագանքեց՝ նշելով, որ իր կարծիքով Նիկոլ Փաշինյանն ու հայ ժողովուրդը տարբեր տեղերում են ապրում։

«Ես չգիտեմ՝ ինքը որ երկրի մի թիզ հող չի զիջում, եթե արդեն Հայաստանի մեկ երրորդը զիջել է։ Ինքը չէ՞ր ասում, որ Արցախը Հայաստան է, և վերջ։ Հիմա ինքը չի՞ զիջել։ Էդ ո՞նց հասկանանք։ Եվ ընդհանրապես, արժի՞ փորձել հասկանալ, թե այդ ախմախն ինչ է խոսում, ինձ թվում է՝ չարժի»,- նշեց քաղաքացին։

17.10

Հանրահավաքի մասնակիցներից մեկը նշեց, որ հայը երեք թշնամի ունի՝ Էրդողան, Ալիև, Փաշինյան. երկուսը  թուրք են, մեկը՝ «դավաճան»։

«Սիրելի ոստիկաններ, դուք սպաներ եք, ու երդում եք տվել, կոչ եմ անում, որ ձեր երդումը հիշեք։ Դուք երդվել եք ծառայել ՀՀ-ին։ Մեր ընկերները, մեր եղբայրները մարտի դաշտում թուրքի հետ կռվելուց ընկան, իսկ դուք հիմա թուրքի եք պահում, դաժան է, չէ՞։ Աrավոտյան արթնանալուց չե՞ք մտածում, որ վատ բան եք անում։ Մի հատ աչքերիս մեջ նայեք բոլորդ, չե՞ք մտածում, որ ամոթ բան եք անում։ Ես ձեզ հասկանում եմ, բոլորդ ընտանիք ունեք, տուն, տեղ, երեխա պիտի պահեք, բայց հայ մարդու արժանապատվությունը պետք է դրանից վեր լինի, մարդը պետք է կարողանա ինչ-որ սրբություններ մի կտոր հացից վեր դասել»,- նկատեց նա։

Քաղաքացին կոչ արեց, որ ոստիկանության աշխատակիցները հիշեն իրենց երդումը և չպահեն «թուրք դավաճանին»։

16.23

Հանրահավաքի մասնակիցներից մի կին դիմեց ոստիկաններին՝ հարց հնչեցնելով, թե մի՞թե իրենց հայ մայր չի ծնել, ինչպե՞ս են իրենք համաձայնել ծառայել «թշնամուն»։

«Չէ՞ որ Նիկոլն այժմ թուրքի, թշնամու խորհրդանիշ է։ Նա երեկ Շուշին տվեց, իսկ վաղը, հավատացեք, հանձնելու է նաև Երևանը, Հանրապետության հրապարակը։ Նա չի հասկանում՝ ինչ է պետությունը, ինչ է ազգը։ Եթե ազգ ու պետություն հասկանար, ամբողջ երկու տարի մեզ հետ պայքարի մեջ չէր մտնի «Ստամբուլյան» կոնվենցիայի համար»,- ասաց քաղաքացին։

Նա տեղեկացրեց, որ ուսուցիչ է, և թեև վատ է զգում հնչեցրած բառի համար, բայց պետք է ասի՝ Նիկոլ Փաշինյանը «գոմիկների», «հոմոսեքսուալների» ղեկավար է։

«Նա ավելին չէ, նա ոչ հայ մոր ճակատ համբուրած կլինի, ոչ էլ հայ կնոջ ղադրը հասկացած կլինի։ Ես պատրաստ եմ ստորագրել մի թղթի տակ, որում կասվի՝ այս չարաբաստիկ պատերազմը նա հրավիրեց իր երերացող իշխանությունը պահելու համար, նա ոչ միայն հրահրեց պատերազմ, այլ նաև կործանեց հազարավոր երեխաների՝ միմիայն մի նպատակով՝ փող ունենալու։ Այդ վախկոտը, այդ մորթապաշտը հայ չէ, նա Էրդողանի հարեմի հարճ է, նա Հայաստանի ղեկավար չի կարող մնալ։ Հայրենակիցներ, ոտքի ելեք, մեր երկիրն է կործանվում։ Սիրելի ոստիկաններ, ես որպես մայր, որպես տատ, որպես ձեզնից մեկն եմ խնդրում, հրաժարվեք, այս ճիվաղին մի ենթարկվել»,- կոչ անելով ասաց քաղաքացին։

15.48

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է արել: Ըստ նրա, Փաշինյանը 2.5 տարվա ընթացքում պարտության է տարել ՀՀ-ն։

«Մենք պարտվել ենք այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը մեզ թշնամացրեց։ Նա սկսեց զրոյական կետից, և այժմ էլ Հայաստանը տանում է զրոյական կետի»,- այսօր Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ընթացքում ասաց նա։

«Նա՝ մեծ տերեր ունեցող փոքր մարդը, վաճառում էր մեր հայրենիքը, երբ մենք զբաղված էինք իրար ատելով, թշնամություն անելով: Նիկոլ Փաշինյանն ինքն է պարտվել և ուզում է ապացուցել, թե Հայաստանն է պարտվել: 44 օրվա ընթացքում նա սպանում էր քո հորը, քո ամուսնուն, քո և իմ եղբորը, որպեսզի պահեր իր աթոռը։  Եվ դրա համար այս մարդը արժանի չէ ընդհանրապես հայրենիք ունենալու»,- նկատեց Արփինե Հովհաննիսյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին՝ դուրս գալ փողոց և իրականացնել իրենց միակ, վերջին կամ գուցե հերթական առաքելությունը՝ փրկել հայրենիքը։

«Եվ հենց հիմա դուրս արի փողոց, արի հրապարակ, պայքարը ֆեյսբուքում չէ, ուղիղ եթերում չէ, պայքարն այստեղ է»,- նշեց նա։

15.13  
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանն այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում, դիմեց իմքայլական պատգամավորներին։
          
«2.5 տարի մենք տեսնում էինք, թե ուր է տանում Նիկոլ Փաշինյանը երկիրը. այդ ընթացքում նա ստեղծել էր մի համակարգ, որն այսօր պետք է պաշտպաներ իրեն: Հարգելի իմքայլականներ, ես վստահ եմ, որ դուք տեղյակ չեք եղել, թե ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, տեղյակ չեք եղել, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է պատերազմի, ինչ բանակցություններ է վարում, դուք տեղյակ չեք եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրում է կապիտուլյացիայի պայմանագիր: Ուրեմն հերթը ձերն է, պետք է անեք ձեր քայլը։

Դուրս եկեք խմբակցությունից, պահանջեք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»,- ասաց նա։

Նրա խոսքով, այդ քայլով իմքայլականները կարող են իրենց վրայից հանել կապիտուլյացիայի, զոհերի և անհետ կորածների մեղքը։

13.49
Բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը նշեց, որ չի ողջունել այս իշխանությունների իշխանության գալը, ըստ նրա, դա աղետ էր։

«Այս իշխանությունները վայրկյան առաջ պետք է հեռանան։ Ո՞վ կմտածեր, որ գալու է իշխանություն, որ ժողովրդի սերը, նվիրումը ոտնատակ տալով՝ կդավաճանի Արցախին։ Ես որևէ ժողովրդի նկատմամբ ատելություն չունեմ, ես ատելություն ունեմ ոճրագործ իշխանությունների հանդեպ։ Ով կմտածեր, որ Հայաստանում պիտի գա իշխանություն, որի երազանքը պետք է լինի Հայաստանը դարձնել Ադրբեջանի գաղութ և դրա միջոցով՝ դարձնել նաև Թուրքիայի գաղութ։ Պետք է հեռանան ամբողջ վարչակազմով․ ո՛չ նրանց ներկայությանը»,-ասաց նա։

13.13
Մեկնարկել է ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը։

ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ այսօր ժամը 12.00-ից ողջ հանրապետությունում հայտարարվել է համապետական գործադուլ և դասադուլ, և դա արվել է մեկ պահանջով՝ Կառավարության շենքում նստած, վարչապետի աթոռին սոսնձված, հայրենիքը կորցրած, ժողովրդին դավաճանած, երկիրը պառակտած, հասարակությանը թշնամացրած մարդու հեռացում։   

«Անցնող մեկ ամսվա ընթացքում  մենք ունեինք մեկ կարգախոս՝ «Առանց Նիկոլ Հայաստան», բայց բազմաթիվ մեր հայրենակիցներ մոտենում և խնդրում էին, առաջարկում էին այլևս չտալ Նիկոլ անունը, կոչ էին անում կարգախոսը փոխել, քանի որ իրենց հոգեկանի վրա սկսել է ազդել այդ անունը։

Նա 2.5 տարվա  ընթացքում հասավ մի կետի, որ մարդիկ զզվում են արտաբերել Նիկոլ անունը։ Եվ հիմա առաջարկում եմ, որ ասենք՝ «Առանց դրա Հայաստան»։ Սիրելի հայրենակիցներ, լուսավոր կետերից մեկը, որ բոլոր հանրահավաքներում տեսել եմ, այն էր, որ մարդիկ իրենց զավակների հետ են եղել այստեղ։ Վարչապետի աթոռ գրկած մարդը մի անգամ էլ թող համոզվի, որ մենք մեծ ընտանիք ենք»,- շեշտեց նա։

Ըստ Գեղամ Մանուկյանի, ով փորձել է միասնական ընտանիքը պառակտել, այտեղ սևեր ու սպիտակներ տարանջատել, պետք է դուրս շպրտվի.

«Եվ դրա համար՝ «Առանց դրա Հայաստան»...»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}