Ինչո՞ւ չի ստեղծվել սահմանազատման աշխատանքներն իրականացնող հանձնաժողով. բաց նամակ վարչապետին
Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի (AAPTG) ներկայացուցիչ ևոն Վխկրյանը ֆեյսբուքի իր էջում բաց նամակ է հղել ՀՀ վարչապետի աշխատակազմին, ՀՀ ԱԺ պատգամավորներին, ՀՀ ԱԳՆ-ին, ՀՀ ՊՆ-ին որում ասվում է.
«Համաձայն պետական սահմանի մասին ՀՀ օրենքի 2-րդ գլխի 5-րդ հոդվածի Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով:
Հաշվի առնելով վերոնշյալը և Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանների սահմանազատման ու սահմանագծման համար անհրաժեշտ միջպետական որևէ փաստաթղթի բացակայությունը, և այն, որ որևէ տեղեկություն ընթացող գործընթացի մասին չի հաղորդվում, խնդրում ենք պարզաբանել, թէ ինչու դեռ չի ստեղծվել սահմանազատման և սահմանների ճշտգրտման աշխատանքներն իրականացնող այնպիսի հանձնաժողով, որը կորոշեր աշխատանքների մեթոդաբանությունը, կքննարկեր բոլոր անհրաժեշտ մասնագիտական հարցերը, ինչի բացակայության պարագայում պարզապես հնարավոր չէ կատարել ճշգրիտ սահմանազատման ու սահմանգծման աշխատանքները։
Կարելի է կիրառել արդեն եղած փորձը, ինպես 2000 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ վարչապետի N 763 որոշմամբ «ՀՀ պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման աշխատանքների կազմակերպման նպատակով» հանձնաժողովի ստեղծումը, որով նաև հաստատվել է դրա մասնագիտական կազմը։
Համակարծիք քաղաքացիներին և հասարակական կազմակերպություններին խնդրում ենք մեկնաբանություններում միանալ բաց նամակին և տարածել։
Նույն բովանդակությամբ նամակներ ուղարկվել են ՀՀ վարչապետի աշխատակազմ, ՀՀ ԱԺ պատգամավորներին, ՀՀ ԱԳՆ, ՀՀ ՊՆ»: