Իրավաբաններ. Ներպետական օրենսդրությամբ պետական սահման որևէ պետության հետ չի կարող գծվել
«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ Արթուր Ղամբարյանը և Թամարա Շաքարյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ սահմանների վերաբերյալ ֆեյսբուքյան գրառմանը, տարածել են հայտարարություն, որտեղ ասված է.
«Իրավական նիհիլիզմի խիստ վտանգավոր դրսևորում է այն, երբ պաշտոնատար անձինք չեն տարբերակում ակնհայտ տարբերվող օրենքների կարգավորման առարկաները կամ գիտակցված նենգափոխում են դրանք` ինչ-որ նպատակներից ելնելով:
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարգավորում պետական սահմանի տեղորոշման և փոփոխման, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, այսինքն` տվյալ օրենքի կարգավորման առարկան չի վերաբերում ՀՀ պետական սահմաններին:
Իսկ պետական սահմանի տեղորոշման ու փոփոխման կարգը սահմանված է «Պետական սահմանի մասին» օրենքով, որի համաձայն այն կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով և ՀՀ օրենքով:
Նման պայմանագիր չի ստորագրվել, իսկ ներպետական օրենսդրությամբ պետական սահման որևէ պետության հետ չի կարող գծվել»։
Հարակից հրապարակումներ`
- 2010 թվականի օրենքը ոչինչ չի սահմանում ՀՀ պետական սահմանի մասով. Զոհրաբյան
- Արթուր Ղազինյան. Եթե ՀՀ օրենքով գծվեր արտաքին սահման, հիմա մենք ծովից-ծով Հայաստան կունենայինք
- Էդգար Էլբակյան. Բա ինչո՞ւ չեն փոխել այդ օրենքը…
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին