«Իրատես». Ներկա իշխանավորները խախտում են ոչ միայն օրենքները, այլև մարդկությանն ի վերուստ տրված պատվիրաններից մեկը` մի՛ ստիր
«Իրատես» թերթը գրում է. «Պարզվում է՝ ներկա իշխանավորները խախտում են ոչ միայն օրենքները, այլև մարդկությանն ի վերուստ տրված պատվիրաններից մեկը` մի՛ ստիր: Մեր ձեռքում է փաստաթուղթ, որը ժամանակին (երբ դեռ «հպարտ» չէին ու պարգևավճարներ էլ չէին լափում) ԿԸՀ են ներկայացրել բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաներ, զորօրինակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
Որքան էլ փորձեցինք նրանց` այսօր մատուցվող կենսագրականներում գտնել իրենց իսկ ներկայացրած աշխատավայրերը, չկարողացանք:
Այսպես, Նիկոլի աթոռի գլխավոր հավակնորդ, սև-սպիտակ «գործիչ» Տիգրան Ավինյանն ընտրողին է ներկայանում որպես «Իգիթյան» ՍՊԸ-ի տնօրեն:
Իսկ կառավարության աշխատակազմի ԴԻ Ջեյ ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ներկայանում է որպես անհատ ձեռնարկատեր:
Լիներ այսպիսի դեպք «նախկին թալանչիների» օրոք, Նիկոլի ծղրտոցը մինչև Բաքու կհասներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: