«Հրապարակ». Փաշինյանը հասկացել է, որ այլևս երկրում իշխանություն չունի և հարկավոր է հնարավորինս շուտ գնալ արտահերթ ընտրությունների
«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում երեկվա խայտառակ ընդունելությունից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այլևս երկրում իշխանություն չունի և հարկավոր է հնարավորինս շուտ գնալ արտահերթ ընտրությունների։
Ընդդիմությունն այսօրվանից ավելի է կոշտացնում պայքարը՝ զանգվածային գործադուլներ, դասադուլներ, հանրահավաքներ, նստացույցեր։ Եթե իրավիճակը շատ շիկանա, չի բացառվում, որ առաջիկա օրերին Փաշինյանը հրաժարական տա՝ հայտարարելով արտահերթի գնալու մասին։
Ըստ գործող օրենսդրության, ԱԺ-ն 2 շաբաթվա ընթացքում 7-օրյա ընդմիջումով պետք է նոր վարչապետ ընտրի, երկրորդ փորձի ձախողումից հետո ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է, և ոչ շուտ, քան 40, ոչ ուշ, քան 50 օրվա միջակայքում նշանակվում են ԱԺ ընտրություններ։ Եթե նոր վարչապետ չի ընտրվում, ապա նախկինը դառնում է վարչապետի ԺՊ և ինքն էլ կազմակերպում է ընտրությունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: