Գորիսի քաղաքապետ. Կապան գնալուց կհանդիպեք թուրքերի մեքենաներ, այնքան լիազորություն ունեն, ինչքան մենք
«Մենք մինչև վերջին պահը կռվել ենք… Վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձնավորությունը բռնեց ու հողերը տվեց: Ոչ էլ տեղյակ ենք՝ ոնց տվեց: Մինչև վերջ իր խոսքը չհիմնավորեց՝ բանավոր են համաձայնվել, թե գրավոր»,- Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:
Նրա խոսքով, հիմա իրենց ազգաբնակչության հիմնական խնդիրը կապված է անվտանգության հետ:
«Ո՞նց եք պատկերացնում, մի մետր քայլենք ու հանդիպենք թուրքին կամ գյուղերում ո՞նց պահեն երեխաներին, եթե մի քանի մետրի վրա թուրքն է: Երևանում իրականությունն այլ է, եկեք մեզ մոտ, տեսեք՝ ինչ է կատարվում:
Ամենավատ իրականությունն այն է, որ առհասարակ այս մարդկանց չի հետաքրքրում, թե վաղն ինչ է սպասվում, վաղն էլ կարող է առավոտը դուրս գանք, տեսնենք, որ Գորիսը տվեց, մի գյուղ տվեց՝ բանավոր խոսքում:
Կապան գնալուց կհանդիպեք թուրքերի մեքենաներ, այնքան լիազորություն ունեն, ինչքան ունենք մենք, հարց է՝ արդյոք կհասնեք Կապան, թե ոչ:
Այս մարդը ոչ թե քարտեզ չգիտի, ինձ թվում է՝ հայրենասիրություն չկա մեջը, մեր քաղաքացիների անվտանգության համար նույնիսկ չի մտածում»,- ասաց Ա. Առուշանյանը:
Նրա ներկայացմամբ, դիրքերը 26 կիոլմետր առաջ կարողացել են պահել, մի՞թե հնարավոր չէր բանակցությունների միջոցով մի քանի կմ հատված թողնեին, որ մարդիկ կարողանային անվտանգ շարժվել, կամ՝ ինչու են տալիս, եթե այդ հողերը մենք պահել ենք. «Ինչ ունենք, տվեց: Այդ քարտեզներից մենք չունենք էլ, որ հասկանանք, համայնքապետարանի տիրութում չկա: Չգիտենք, ում զանգենք, հետաքրքրվենք»:
Ա. Առուշանյանը նշեց, որ պատերազմի ընթացքում իրենք իրենք համայնքի միջոցներով են կարողացել ապահովել իրենց ամբողջ զինամթերքը, օգնել տեղափոխել մարդկանց դիակներ Հայաստանի տարբեր վայրեր:
«Ես ինձ թույլ չէի տա այդ ամեն ինչը ներկայացնեի, ուղղակի իրականությունից ելնելով եմ ասում, որ մեր հասարակությանը պարզ լինի, թե ինչ կատարվում է»,- ասաց նա:
Ըստ Գորիսի քաղաքապետի, այս ամենից ելքը կառավարության հրաժարականն է. «Այս մարդկանց մեկ է այս երկիրը: Առհասարակ չգիտեն՝ ինչ է պոստը: Թշնամին հարյուրավոր միավորներ տեխնիկա է բերում, մենք ի՞նչ ենք անում: Այդ մարդիկ գիտե՞ն՝ ինչ է տեխնիկան, նորից պատրաստվելը:
Պաշպանության նախարարի հետ հանդիպմանը՝ իր աչքերի մեջ նայելով ասել եմ՝ ո՞րն է երաշխիքը, որ Շուռնուխում երեխան դուրս գա ու չի ընկնի թշնամու գոտի, ասաց՝ կարո՞ղ ես երաշխիքը տալ: Ասացի՝ ես տվել եմ այդ երաշխիքը մի քանի կիլոմետր առաջ պահել ենք այդ դիրքերը, ի տարբերություն ինձ, դու և ձեր քաղաքական ղեկավարն այդ հողերը նվեր եք տվել թշնամուն»:
Հարակից հրապարակումներ`
- Խնձորեսկ-Տեղ հատվածում թուրքը կանգնեցրել է հայկական համարանիշով մեքենա, չեն կանգնել, կրակել է. Տեր Ահարոն
- Ցավալի է՝ մարտական դիրքերը թողել եմ, քանի որ կանչել են հարցաքննության. Քաջարանի քաղաքապետ
- Խրամատներից տեղափոխվել ենք մայրաքաղաք. ակցիա՝ ՔԿ դիմաց ի աջակցություն Քաջարանի քաղաքապետի
- ՔԿ․ Առուշ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել
- Քաղաքական հետապնդում է. Առուշ Առուշանյան
- Քաջարանի քաղաքապետը վաղը հրավիրվել է ՔԿ
- Առուշանյանի ձերբակալելը մեկ նպատակ էր հետապնդում՝ հիշյալ օրը Առուշանյանին մեկուսացնել Գորիսից. Պաշտպան
- ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Առուշ Առուշանյանի հետ, նախաձեռնված է վարույթ
- Անզոր, իմպոտենտ իշխանություն է, որևէ մեկը կոմպետենտ չէ. Քաջարանի համայնքապետ