Կալանավորում են մի մարդու, ով շենացրել է իր քաղաքը․ Գորիսի համայնքապետի տեղաակալ
Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով համայնքապետ Առուշ Առուշանյանի ձրբակալմանը, գրել է․
«Փորձում են կալանավորել մի մարդու ով`
Պատերազմի առաջին օրից մոբիլիզացրեց ամբողջ համայնքը, խրամատում էր իր ջոկատներով և մեկ րոպե մենակ չթողեց տղաներին։
Պատերազմի օրերին հասցնում էր ինքնապաշտպանական ջոկատներին ապահովել հագուստով, զրահապատ բաճկոններով ու կապի միջոցներով` շուրջ 250.000դոլարի ներդրում է արել միայն իր ընտանիքի միջոցներով, հոգացել է բոլոր ջոկատների սննդով ապահովելու հարցը
Իր ընտանիքին և ընկերներին պատկանող տեխնիկան ամբողջովին ծառայեցրել է սահմանի ողջ երկայնքով խրամուղիներ անցկացնելուն, ինժեներական աշխատանքներ կազմակերպել
Իր համայնքում հյուրընկալել էր և հոգում էր ամենատարբեր խնդիրներով Գորիս եկած 10500 քաղաքացու հարցը
Մինչ օրս հոգատար կերպով լուծում է իր համայնքում հյուրընկալված թվով 3500 քաղաքացիների հոգսը, ովքեր Հադրութից են, Իշխանաձորից, այլ տեղերից և այլևս վերադառնալու հնարավորություն չունեն
Հոկտեմբերի 1-ից անվճար կերպով հացով ապահովել է Ստեփանակերտին
Հիմա Գորիսը Բերձորին է հաց մատակարարում։
Պատերազմի օրերին կազմակերպել է զոհված հազարավոր զինվորների մարմինների տեղափոխումը դեպի Գորիս, ապա` այլ մարզեր։
Բազմաթիվ այլ կարևոր գործառույթներ են եղել, որոնք իր լիազորության շրջանակում չէին, բայց այդ խնդիրները հենց Գորիսն է լուծել, որոնց մասին հիմա գրել չեմ կարող։
Կալանավորում են մի մարդու, ով շենացրել է իր քաղաքը։ Իր պաշտոնավարման տարիներին Գորիսը եղել է ` Տարվա բարեկարգ համայնք, Տարվա լավագույն համայնք, մի շարք ոլորտներում ունեցած առաջընթացի առումով, եղել է օրինակելի։
Անկախ ժամանակից, իրավիճակից արդարությունը միշտ հաղթում է, դա անհերքելի իրողություն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան