Թուրքիայի խորհրդարանը 18 ամսով երկարացրեց Լիբիայում բանակի ներկայության մանդատը
Թուրքիայի խորհրդարանը երկարացրել է իր բանակի ներկայությունը Լիբիայում ևս 18 ամսով: Այդ մասին գրում է Gazeta-ն։
«Հաշվի առնելով Միջերկրական ծովում և Հյուսիսային Աֆրիկայում առկա ռիսկերը և Թուրքիայի շահերը` առաջարկվում է երկարացնել Լիբիայում թուրքական ռազմական անձնակազմի առաքելության մանդատի ժամկետը ևս 18 ամսով», - ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Անկարայի համար առաջնային նշանակություն ունեն Լիբիայում հրադադարի ռեժիմի պահպանումը և քաղաքական երկխոսության առաջխաղացումը:
Լիբիայում զինված բախումներ են ընթանում տարբեր առաջնորդների կողմնակիցների միջև: Երկիրը ղեկավարում է Ազգային համաձայնության կառավարությունը, որը ղեկավարում է վարչապետ Ֆայեզ Սարաջը և «Արևելյան կառավարությունը»՝ Աբդուլլահ Աբդուրռահման ատ-Թանիի գլխավորությամբ:
Արևելյան կառավարությանն աջակցում է Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը: Թուրքիան աջակցում է Ֆայեզ Սարաջին, Ռուսաստանը՝ Հաֆթարին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան