Թուրքիայում ընդդիմադիր թերթի նախկին խմբագիրը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման
Թուրքական իշխանությունների կողմից հետապնդվող Բեռլինում ապաստանած թուրք լրագրող Ջան Դյունդարը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման:
Ժամանակին Դյունդարը զբաղեցրել է թուրքական ընդդիմադիր ամենահայտնի թերթերից մեկի՝ «Cumhurriyet»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Դատախազությունը Դյունդարի նկատմամբ երկու մեղադրանք էր առաջադրել: Դատարանի որոշմամբ՝ «քաղաքական և զինվորական լրտեսություն» անելու մեղադրանքով նա դատապարտվել է 18 տարի 9 ամիս և «զինված ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու» մեղադրանքով՝ 7 տարի 21 ամիս ազատազրկման:
Հիշեցնենք, որ թուրքական «Ջումհուրիեթ» լրատվամիջոցի լրագրող Ջան Դյունդարը 2015թ. նոյեմբերի 26-ին կանչվել էր Ստամբուլի դատախազություն՝ հարցաքննության, որի ժամանակ նրան տեղեկացվել էր դատախազության որոշումը՝ նրան կալանավորելու մասին։ Դյունդարին և իր գործընկերոջը մեղադրանք էր առաջադրվել «Պետության անվտանգությանը վերաբերվող գաղտնի փաստերի հրապարակման, քաղաքական և զինվորական լրտեսության համար»։ Մեղադրանքի հիմք էին հանդիսացել նրանց հրապարակած մի քանի լուսանկարները, որտեղ երևում է, որ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MİT) բեռնատարները բեռնված են եղել զինամթերքով, որը պետք է հասներ Սիրիայի հյուսիսի թուրքմեններին։ Երկրի իշխանությունները երկար ժամանակ պնդում էին, որ բեռնատարները տանում էին բացառապես մարդասիրական օգնություն։
2017թ. թուրքական դատարանը Դյունդարին դատապարտեց 5 տարի, 10 ամսվա ազատազրկման։ Սակայն 3 ամիս բանտում պահվելուց հետո սահմանադրական դատարանի որոշմամբ՝ նա ազատ արրձակվեց, բայց թուրքական վճռաբեկ դատարանը , չեղարկելով սահմանադրական դատարանի որոշումը, Դյունդարին մեղավոր էր ճանաչել։ Նրան առաջադրվել էր «գաղտնի փաստաթղթերը լրտեսության նպատակով ձեռք բերելու» նոր մեղադրանք։ Դրանով Դյունդարին սպառնում էր 15-20 տարվա ազատազրկում։
Հետագայում նույն վճռաբեկ դատարանը Դյունդարի նկատմամբ կանալավորման որոշում էր կայացրել և նրան ներառել «կարմիր ցուցակում» (առավել վտանգավոր հանցագործների ցուցակ)։ Մինչ կալանավորման որոշումը կայացվելը, Դյունդարը մեկնել էր Գերմանիա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա