Սահմանափակումներ` Լարս տանող ճանապարհին
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության փոխանցմամբ՝ ձյան և սառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելված է կցորդների և կիսակցորդների երթևեկությունը: Այս մասին գրում է Ալիք Մեդիան։
Այլ տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:
Երթևեկությունն իրականանում է պարեկային ոստիկանության անմիջական հսկողության ներքո: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում