Թուրքը եկել ու ասում է՝ իմն է. Խրամորթի բնակիչ
Արցախի Խրամորթ համայնք են վերադարձել գրեթե բոլոր բնակիչները, գործում է դպրոցը, աշխատում են խանութները: Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում նշվում է, որ մարդիկ անցել են առօրյա կյանքին, բայց և չեն թուլացնում զգոնությունը։
Հիմա գյուղն առաջնագիծ է: Միայն զենքով... Իրենց անվտանգությունն ապահովելու այլ ճանապարհ չեն պատկերացնում խրամորթցիները:
Աղդամի հարևանությամբ գտնվող Խրամորթը զինադադարից հետո կորցրել է վարելահողերի զգալի մասը, նույնիսկ այն հատվածները, որոնք Խրամորթի վարչական տարածք էին համարվում դեռ խորհրդային տարիներին։
«Թուրքը եկել է ու ասում է՝ իմս է։ Մարտակերտի ճանապարհի տակն իրենցն է եղել, գլուխը՝ մերը, հիմա էկել է ու մեջտեղը նստել, ասում է իմն է»,- նշում է Խրամորթի բնակիչ Ռոմա Առաքելյանը։
Նա խորհրդային տարիներն է հիշում ու ադրբեջանցիների հետ խաղաղ հարևանությանը չի հավատում, բայց բացառում է հայրենի հողը լքելը։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում ավելի քան 350 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
- Մեկ օրում 316 փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ
- Հրադադարից հետո 39 հազար 700 փախստական վերադարձել է ԼՂ. ՌԴ ՊՆ
- Մեկ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 825 փախստական
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան