Թուրքիայի ՊՆ․ Մեր 30-60 ներկայացուցիչներն ամեն ինչ կանեն՝ ԼՂ-ում կրակի դադարեցման մշտական ռեժիմ ապահովելու համար
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրքական NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռբերման պատճառով ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների թեմային և տարածաշրջանային մի շարք հարցերի։ Այս մասին գրում է ermenihaber-ը։
Աքարը նշել է, որ Թուրքիան անելու է հնարավորը, որպեսզի ԱՄՆ-ի պատժամիջոցները որևէ վնաս չունենան։
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ այն գործողությունների վրա, որոնք միասին ենք իրականացնում, մասնավորապես ՆԱՏՕ-ի շրջանակում, բացասաբար են ազդելու։ Պետք է ԱՄՆ-ն անհապահաղ հետ կանգնի այս սխալ որոշումից։ Սպասում ենք որոշման շտկմանը»,-ասել է նա։
Անդրադառնալով Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի ապօրինի գործողությունների հետևանքով թուրք-հունական հարաբերություններում առաջացած լարվածությանը, պնդել է, որ իրենք միայն ցանկանում են պաշտպանել իրենց իրավունքները։ Աքարի համոզմամբ՝ Հունաստանն է, որ «բացասաբար է ներկայացնում Թուրքիայի իրավունքի փնտրտուքը»։
Նրա խոսքով՝ հարցի լուծման համար ամենաճիշտ ճանապարհն այն է, որ Հունաստանը բանակցի Թուրքիայի հետ' միաժամանակ ընդգծելով, որ այդ հարցում Թուրքիան ծրագրեր ունի և փորձում է առաջընթաց գրանցել։
Թուրքիայի պաշտպանության նախարարը, դիմելով Հունաստանին, ասել է․ «Դուք առանց Թուրքիայի հետ բանակցելու այլ տեղերում եք լուծում փնտրում։ Այդ վիճակն անլուծելի է։ Մենք լիովին կողմ ենք երկխոսության»։
Այնուհետև Աքարն անդրադառնալով Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի հիմնմանը' ասել է․ «Մեր պատվիրակությունը գտնվում է Ադրբեջանում։ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կառուցումից հետո մեր պատվիրակությունը կսկսի այնտեղ աշխատել։ Մեր 30-60 ներկայացուցիչները, ռուսների հետ միասին աշխատելով, անհրաժեշտ ամեն ինչ կանեն՝ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մշտական ռեժիմ ապահովելու համար»։
Նա հայտնել է, որ համատեղ կենտրոնում Թուրքիայից և Ռուսաստանից մեկական գեներալ է լինելու։
Հարակից հրապարակումներ`
- Պոմպեոն՝ Չավուշօղլուին․ Պատժամիջացների նպատակն է կանխել Ռուսաստանի՝ էական եկամուտների, հասանելիության ստացումը
- Պատժամիջոցները բացասաբար կանդրադառնան Թուրքիայի ռազմարդյունաբերության վրա. BBCturk
- «Ս-400»-ների պատճառով ԱՄՆ պատժամիջոցները հարձակում են Թուրքիայի ինքնիշխանության դեմ. Էրդողան
- Ստոլտենբերգ. Ցավում եմ, որ այն վիճակում ենք, երբ ՆԱՏՕ-ի երկրները պետք է պատժամիջոցներ կիրառեն միմյանց նկատմամբ
- Էրդողանը վրդովված է Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների առթիվ
- Էրդողանը ԵՄ-ին հորդորում է պատժամիջոցների փոխարեն Թուրքիային տալ լիարժեք անդամակցություն ԵՄ-ին
- Bloomberg․ ԱՄՆ-ն S-400-ների պատճառով պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ
- ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախաձեռնությանը
- Թուրք զինվորականները մեկ տարի կաշխատեն ԼՂ հարցով ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնում