Փաշինյանը հրաման էր տվել, որ ճանապարհը բացեն, ուղղակի ոստիկանները հրաժարվել են կատարել. Սիսիանի քաղաքապետ
«Մենք Սյունիքի 7 համայնքի ղեկավարներով, ովքեր պահանջում են կառավարության հրաժարականը, որոշել էինք չփակել Սիսիանի մուտքը, միտումնավորն էինք բաց թողել, որ Նիկոլ Փաշինյանը մտներ համայնք»,- Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը։
Նրա խոսքով, հիմա բոլորը հիացած խոսում են Սիսիանի հանդիպման մասին:
«Նկարներ կա, կարող եք հաշվել, թե քանի մարդ է եղել: Եղել է 280 մարդ, որից 80 եղել է վարչապետի անվտանգությունը: Բայց պաշտոնական տվյալներով ասում են՝ 400 մարդ է եղել:
Սիսիանն ունի 30 հազար 486 բնակիչ, 24 հազար ընտրող, վարչապետի հետ հանդիպման են գնացել 400 մարդ՝ 1,5 տոկոս: Եթե 1,5 տոկոսը վարչապետի համար ողջունելի է, մենք էլ ենք ողջունում: Որպես համայնքի ղեկավար, որ իմանայի այդքան քիչ մարդ է գալու, իմ համակիրներին կհրավիրերի, որ գոնե 2 տոկոսը լիներ»,- նշեց նա:
Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սիսիանից բացի Սյունիքի մյուս քաղաքներ չի գնացել, քանի որ սգո օրեր էին և չի ցանկացել ընդհարումներ լինեն, Սիսիանի քաղաքապետն ասաց․ «Փաշինյանը հրաման էր տվել, որ ճանապարհը բացեն, ուղղակի ոստիկանները հրաժարվել են, դրա համար չի գնացել»:
Արթուր Սարգսյանն ասաց, որ սահմանը Սիսիանի բնակավայրերից գտնվում է 12 կմ հեռավորության վրա, բայց եթե GPS-ով սահմանը գծեն, թուրքերը որտեղ նստեն, դիտարկվելու է ամբողջ Սիսիան համայնքի Վաղատին, Աղյուտին, Նորավան և Իշխանասար գյուղերի ամբողջ հողերն ու արոտավայրերը:
«Մի կրակոց եղավ, այդ հողերը մեր գյուղացիները չեն օգտագործելու: Նաև ջուրը վերևից է գալիս, որը թուրքերի վերահսկողության տակ է»,-նշեց համայնքի ղեկավարը:
Խոսելով օրեր առաջ Սյունիքի մարզում պաշտպանության նախարարի հետ հանդիպումից, Ա. Սարգսյանն ասաց. «Հանդիպումից հետո ես ասել եմ, որ ես ցավում եմ, որ մեր երկրի պաշտպանության նախարարը ձեզ նման մարդ է:
Երեք ժամ զրուցել ենք, ինչ հարց տվել ենք, կամ ասել է՝ ես չեմ տիրապետում, կամ ասել է՝ դուք ճիշտ եք: Ես հարց եմ տվել, որ եթե ես գնամ Կապան, ճանապարհին թուրքը գա, կանգնացնի, մեզ տանեն, ո՞վ է մեր անվտանգությունն ապահովում: Ասում է՝ ոչ ոք չի կարող ապահովել, 1991-1992 թվականներին էլ է այդպես եղել, նորմալ է: Դա իր բառացի խոսքերն են:
Երկրորդ հարցը, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Որոտանի, Շուռնուխի խնդիրը չի եղել: Ինքը մեկ օր առաջ եկել ասում է՝ վաղը ժամը 5-ին պետք է ազատեք: Ասում ենք՝ ինչու շուտ չեք ասել, մենք էլ մեր ժողովրդին ասեինք: Ասում է՝ մենք էլ տեղյակ չենք եղել: Նշանակում է՝ վարչապետը այդ ամենը ստորագրել է առանց որևէ մեկի տեղյակ լինելու»:
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի քաղաքապետ. Կապան գնալուց կհանդիպեք թուրքերի մեքենաներ, այնքան լիազորություն ունեն, ինչքան մենք
- Ցավալի է՝ մարտական դիրքերը թողել եմ, քանի որ կանչել են հարցաքննության. Քաջարանի քաղաքապետ
- Քաղաքագետ. Սիսիանի եկեղեցում տեղի ունեցածը համարենք ընդամենը սկիզբը
- Եթե Սիսիանի եկեղեցու քահանային որևէ բան պատահի, միակ պատասխանատուն լինելու է Փաշինյանը. Անի Սամսոնյան
- Սիսիանում հոգևորականը հրաժարվեց սեղմել Փաշինյանի ձեռքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան