Սուրեն Սարգսյան. Սա այն գինն էր, որ Հայաստանը պետք է վճարի, եթե ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է.
«Իշխանական վերնախավում շատ է խոսվում Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորելու անհրաժեշտության մասին
Ու դա անում են լուրջ դեմքով: Հիշեցնեմ, որ Թուրքիան դեռևս 90-ականներից առաջ է քաշել և չի հրաժարվում հետևյալ նախապայմաններից.
1. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից դուրսբերում՝ այսինքն չանաճումից հրաժարում:
2. ՀՀ-կողմից Թուրքիայի սահմանի (տարածքային ամբողջականության) ճանաչում։
3. ՀՀ կողմից Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջի բացակայության վերաբերյալ հստակ հայտարարություն:
4. ՀՀ Անկախության հռչակագրի վերախմբագրում:
5. Զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերի հեռացում:
6. Արցախի ամբողջական վերադարձ Ադրբեջանին:
Սա այն գինն էր, որ Հայաստանը պետք է վճարի, եթե ցանկանում է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորել:
Փաստ է նաև, որ իշխանությունները բանակցելու հմտություններ, բարոյական իրավունք և երես ունենալ չեն կարող: Էնպես որ, ավելի լավ է չսկսեն:
Չնայած, եթե 6-րդ կետն արել են՝ մնացածն էլ կանեն...»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Մեր ճգնաժամերը, բանկային համակարգը երկար չի դիմադրի
- Սուրեն Սարգսյան. Մնացածը հետո
- Սյունիքի վրա թաթը դնելու առումով Թուրքիայի դերը տարածաշրջանում ավելի է հզորանում. Սուրեն Սարգսյան
- Սուրեն Սարգսյան. Հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին 2,5 տարում տոտալ տապալել են
- Սուրեն Սարգսյանը թվարկում է՝ ինչու պետք է հեռանա այս իշխանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան