ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրողից և կփոխհատուցի 600.000 ՀՀ դրամ
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Լուսինե Վիրաբյանը։
«Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից` հասցրած վիրավորական արտահայտությունների համար, և կվճարի 600.000 ՀՀ դրամ փոխհատուցում:
Շնորհակալ եմ դատավոր Զ. Նախշքարյանին` արդար դատական ակտ կայացնելու և ամուր նյարդային համակարգ ունենալու համար:
Հ.Գ. Պարզաբանեմ, որ մասնակի բավարարումը վերաբերվում է փոխհատուցման պահանջին, քանի որ մեր կողմից ներկայացվել էր 1.000.000 ՀՀ դրամի պահանջ, սակայն բավարարվել է 600.000 ՀՀ դրամը»,- տեղեկացնում է փաստաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա