ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը Հայաստանում թողարկում է նոր վճարային քարտեր երեխաների և պատանիների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ թողարկում է Teens և Kids նոր քարտատեսակներ:
Բանկից մանրամասնում են, որ Teens և Kids քարտերը՝ երեխայի մոտ կանխիկ դրամի փոխարինման հարմար և անվտանգ այլընտրանք են:
Teens և Kids քարտերը առանձնահատուկ երիտասարդական դիզայնով բազմարժութային քարտեր են, որոնք ունեն մի շարք առավելություններ ինչպես երիտասարդ հաճախորդների, այնպես էլ նրանց ծնողների համար:Վճարային քարտերի օգտագործումը հիանալի հնարավորություն է փոքր տարիքից երիտասարդների մոտ ֆինանսական գրագիտություն և ինքնուրույնություն սերմանելու համար:
Մանկական Teens և Kids քարտերը երեխաներին/պատանիներին հնարավորություն են տալիս գումարներ պահել միաժամանակ մի քանի արժույթով, իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ, վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, և ինչն առավել առաջնային է այս հաճախորդների սեգմենտի համար՝ ինքնուրույն իրականացնել օնլայն գնումներ: Teens և Kids տեսակի Visa քարտերը պաշտպանված են անվտանգության ժամանակակից 3D համակարգով, որն ապահովում է անվտանգության լրացուցիչ մակարդակ ինտերնետ միջավայրում անկանխիկ վճարումներ իրականացնելիս: Վճարային քարտերի օգտագործումը հնարավորություն է տալիս ինչպես կանխիկացնել դրամական միջոցներ օրվա ցանկացած պահին, այնպես էլ համալրել քարտային հաշիվները cash-in գործառույթով օժտված բանկոմատների միջոցով անվճար կամ Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող սակագների:
Teens և Kids քարտապանների համար նախատեսվում են տարբեր ակցիաներ և խաղարկություններ, ինչպես նաև արտոնությունների և զեղչերի տրամադրում` ՎՏԲ-Հայաստան Բանկի գործընկերներների հետ գործող ծրագրերի շրջանակներում:
Ծնողների համար Teens և Kids քարտերի առավելություններն են` երեխաների կողմից կանխիկով գործարքների ռիսկի նվազեցում, երեխայի քարտային հաշիվները ակնթարթորեն համալրելու հնարավորություն, երեխայի բանկային դրամական գործարքները վերահսկելու հնարավորություն` SMS, Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայություններն անվճար ակտիվացնելու միջոցով:
Visa Teens և Kids քարտերը կարող են բացվել որպես հիմնական քարտ (երեխան/պատանին հանդես է գալիս որպես Բանկի առանձին հաճախորդ) կամ որպես ծնողի հիմնական քարտին կից քարտ:
2021 թվականի առաջին եռամսյակում ՎՏԲ-Հայաստան Բանկը նախատեսում է թողարկել նաև Teens и Kids վիրտուալ քարտեր՝ հաճախորդների հեռահար սպասարկման նպատակով:
Kids քարտերը նախատեսված են 6-ից 11 տարեկան անչափահաս երեխաների համար, Teens քարտերը՝ 12-ից 18 տարեկան տարիքային խմբի հաճախորդների համար:
Teens և Kids քարտերը թողարկվում են անվճար, տարեկան սպասարկումը կազմում է 1900 ՀՀ դրամ, կանխիկացումը ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից` 0.15% միջնորդավճարով: Առևտրային կետերում անկանխիկ վճարումները, բոլոր ներբանկային և միջբանկային փոխանցումները ՀՀ դրամով կատարվում են անվճար:
Գործում են Teens և Kids քարտերով կանխիկ և անկանխիկ գործարքների հնարավոր քանակի սահմանափակումներ` օրական մինչև 5 անգամ կանխիկ և 10 անգամ անկանխիկ գործարքների համար, և մեկ օրվա ընթացքում կանխիկ և անկանխիկ գործարքների առավելագույն գումարի սահմանափակումներ` Teens քարտերի համար մինչև 100 հազար ՀՀ դրամ, Kids քարտերի համար՝ մինչև 50 հազար ՀՀ դրամ:
Teens և Kids քարտ բացելու համար անհրաժեշտ է տրամադրել անձը հաստատող փաստաթղթերի նվազագույն փաթեթ (անձնագիր, սոցիալական քարտ): Եթե հաճախորդը 14 տարեկանից ցածր է, անհրաժեշտ է ներկայացնել նաև ծնողի ինքնությունը հաստատող փաստաթղթեր: Այս դեպքում բոլոր փաստաթղթերը ստորագրվում են ծնողի կողմից: Եթե քարտը տրվում է որպես լրացուցիչ քարտ, ապա բավարար է տրամադրել երեխայի ծննդյան վկայականը:
Teens և Kids քարտերը հնարավոր է պատվիրել առանց մասնաճյուղ այցելելու՝ անցնելով հետևյալ հղմամբ :
ՎՏԲ-Հայաստան Բանկի Teens և Kids վճարային քարտերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/payment-cards#debetovye-karty#, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է ավտովարկավորման կենտրոն Հայաստանի կենտրոնական ավտոշուկայի տարածքում
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վարկեր գյուղատնտեսության զարգացման համար՝ շահավետ պայմաններով
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առանձնահատուկ նշանակություն տալիս մարզերում կրթության և սպորտի զարգացմանը
- Դրամական փոխանցումները ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ` արագ, պարզ և հարմարավետ
- ՎՏԲ գլխավոր տնօրեն. Չնայած վարկային արձակուրդին, մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վճարումները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան