Ինչի՞ են ուզում հասնել սրանով, որ թուրքը մտնի Սյունի՞ք. Վահե Հակոբյան
«Տեղի է ունենում քաղաքական տեռոր, այլ բառ չի կարելի օգտագործել»,-Քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
Նա չի հասկանում, թե ի՞նչ է նշանակում, երբ դատարանը երեկ ոչ իրավաչափ է ճանաչում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալումը և 40 րոպե հետո այլ մեղադրանք է առաջադրվում. «Սա քաղաքական հետապնդում է, ես այլ գնահատական չեմ կարող տալ: Այստեղ միանշանակ նպատակ է հետապնդվում գլխատել Սյունիքը: Այսօր այստեղ գտնվում է երկու հրամանատար (խոսքը՝ Գորիսի և Քաջարանի քաղաքապետերի մասին է, որոնք նաև կամավորական ջոկատների հրամանատարներն են), ովքեր թողել են դիրքերը և եկել այստեղ, որովհետև իրենց քննչական մարմինն է կանչել: Ինչի՞ են ուզում հասնել սրանով, որ թուրքը մտնի Սյունի՞ք: Թուրքը, որ մտավ Սյունիք, վաղը գալու է այստեղ կանգնի, նույնն քննիչների տների, աշխատասենյակների առջև»:
«Խոսքս ուզում եմ ուղղել այն ուժային մարմինների ներկայացուցիչներին, որոնք դեռ մի քիչ գիտեն՝ ինչ է արհեստավարժ մոտեցումը գործին: Տղերք՝ մի արեք, դա ոչ մի լավ բանի չի բերելու: Եթե իրենք շարունակեն այս ուղղությունը, իրենք կիսելու են Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունն այն հանցագործությունների համար, որոնք ինքն արդեն կատարել է, կատարում է և փորձելու է կատարել ապագայում»,- ասաց Վ. Հակոբյանը:
Նա նշեց, որ սյունեցիները մնալու են այնքան, մինչև իրենց քաղաքի ղեկավարները հետ չդառնան և չզբաղվեն Սյունիքի պաշտպանությամբ:
«Ինձ համար Փաշինյանը վարչապետ չէ, դավաճան է և պետք է հեռանա, անհետանա մեր կյանքից, կապ չունի՝ ոնց: Պարզապես մեկ օր պետք է արթնանանք ու տեսնենք, որ վարչապետը գոյություն չունի, բայց ի վերջո պատասխան է տալու դատարանի առաջ իր կատարած այս բոլոր հանցանքների համար»,-ասաց Վահե Հակոբյանը:
ՔԿ դիմաց հավաքված սյունեցիները հայտարարեցին, որ իրենք այստեղից չեն հեռանա, մինչև իրենց համայնքների ղեկավարները չվերադառնան, պատրաստ են ամենավերջին քայլերին դիմելուն:
«Այսօր սահմանն անպաշտպանն է: Մեր հրամանատարներին բերման են ենթարկել: Եթե սա դավաճանություն չէ՞, ի՞նչ է»,- հայտարարեց սյունեցիներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
- Գորիսի քաղաքապետ. Կապան գնալուց կհանդիպեք թուրքերի մեքենաներ, այնքան լիազորություն ունեն, ինչքան մենք
- Խնձորեսկ-Տեղ հատվածում թուրքը կանգնեցրել է հայկական համարանիշով մեքենա, չեն կանգնել, կրակել է. Տեր Ահարոն
- Ցավալի է՝ մարտական դիրքերը թողել եմ, քանի որ կանչել են հարցաքննության. Քաջարանի քաղաքապետ
- Խրամատներից տեղափոխվել ենք մայրաքաղաք. ակցիա՝ ՔԿ դիմաց ի աջակցություն Քաջարանի քաղաքապետի
- Գորիսի քաղաքապետն ազատ կարձակվի
- Քաջարանի քաղաքապետը վաղը հրավիրվել է ՔԿ
- Առուշանյանի ձերբակալելը մեկ նպատակ էր հետապնդում՝ հիշյալ օրը Առուշանյանին մեկուսացնել Գորիսից. Պաշտպան
- Անզոր, իմպոտենտ իշխանություն է, որևէ մեկը կոմպետենտ չէ. Քաջարանի համայնքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին