Ուրեմն բռունցք՝ մեր հայրենիքի համար. Վիգեն Ստեփանյան
Դերասան Վիգեն Ստեփանյանը այսօրվա հանրահավաքին հայտնեց, որ ժողովուրդը գտնվում է այն վիճակում, որ պահանջում է միայն արդարություն:
Նկատելով, որ երբեք չի եղել կուսակցական և չի սպասարկել որևէ կուսակցության կամ անձի շահերը՝ դերասնաը շեշտեց. «Իմ շահը մեկն է, իմ քաղաքը՝ Երևանը, իմ Հայաստանը և Տեր Աստվածը»:
Վիգեն Ստեփանյանը դիմեց ոստիկաններին՝ ասելով, որ նրանց ստացած բոլոր հրամանները հատուկ են արվում, որ ժողովրդի մեջ ոստիկանի նկատմամբ ծնեն ատելություն:
«Ժողովուրդը համբերատար է, կների, կսպասի, բայց մի խանգերեք մեր երկրի այն արդար ընթացքին, որին գնում ենք բոլորս, մենք ուզում ենք վերադարձնել Հայաստան աշխարհին հավատը դեպի հայրենիք և Տեր Աստված» ,- հայտարարեց դերասանը և հավելեց, որ հրապարակում գտնվողներից ոչ մեկը աթոռ չի ուզում, այլ ցանկանում են այդ խայտառակ համաձայնությունից հետո աչքերը վեր ուղղել, հպարտ հայացքով նայել ապագային՝ հանուն երեխաների և թոռների:
«Հարգելի՛ ոստիկաններ, հասկացե՛ք՝ ձեզ հատուկ են հրահրում ժողովրդի դեմ, հատուկ են ծնում այն ատելությունը, չընդունելը՝ ձեր իսկ նկատմամաբ, որը երբեք մեր նպատակը չի եղել ու դուք տեսնում եք, թե ինչպես ենք մենք համբերում, ինչպես ենք հանդուրժում, ինչպես ենք բերման ենթարկվում»,- հայտարարեց դերասանը:
Նրա խոսքով, եթե Հայաստանին բոլորով կարողանան վերադարձնել հավատը սեփական ուժերի նկատմամաբ, ապա կհաղթենք, իսկ եթե ամեն մեկը իրենց տեղում, փափուկ բազկաթոռին նստեն և, հրապարակ չգալով, ասեն, որ ընդվոզողների հետ են, ապա ոչինչ չի ստացվի:
Ըստ Ստեփանյանի, մարդիկ պետք է գան հրապարակ և զգան դիմացինի թիկունքը, թեկուզ՝ անծանոթի:
«Մի մատը լոկ մի մատ է, 5 մատը բռունցք է, ուրեմն բռունցք՝ մեր հայրենիքի համար»,- հայտարարեց Վիգեն Ստեփանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան