Իրանը պատրաստ է օգնել Բաքու-Երևան հակամարտության վերջնական կարգավորմանը
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին ուրախություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախման դադարեցման կապակցությամբ, ասելով, որ Իրանը պատրաստ է օգնել երկու հարևան երկրների միջև վեճերի վերջնական լուծմանը։ Այս մասին գրում է Irna գործակալությունը։
Նշվում է, որ նախօրեին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ հանդիպմանը Վայեզին ավելացրել է՝ Իրանը միշտ կարծում է, որ երկրների, հատկապես հարևանների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով, և որ պատերազմը ոչ մի կերպ չի կարող փոխարինել քաղաքական լուծումներին:
Նշվում է, որ Իրանն այս երկրի հետ իր սահմանը համարում է խաղաղության և բարեկամության սահման և միշտ հարգել է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը և կոչ է արել մյուս երկրներին՝ հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը:
«Անհրաժեշտ է խուսափել ցանկացած գործողությունից կամ շարժումից, որը թյուրիմացություն է առաջացնում և հիմք է ստեղծում ուրիշների հետ լարված հարաբերությունների համար»,- ասել է Վայեզին:
Նշելով, որ Իրանը միշտ շահագրգռված է սերտացնել կապերը Ադրբեջանի հետ, նա ասել է, որ երկու երկրները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի արագացնեն համատեղ նախագծերը, ինչպիսիք են երկաթուղիների, ամբարտակների և էլեկտրակայանների կառուցումը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան