ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ղարաբաղում ականազերծման հաջողությունները
Լեռնային Ղարաբաղում գործողության ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները ականազերծել են 260 հա տարածք, իսկ Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերի ականազերծումն ավարտման փուլում է։ Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները մաքրել են 260 հա տեղանք, շուրջ 100 կիլոմետր ճանապարհ, 434 բնակելի շենք: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8,6 հազար պայթուցիկ իր», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ խաղաղապահներն ավարտում են Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասերի մաքրումը:
«Հայտնաբերված պայթուցիկ առարկաները և չպայթած զինամթերքը հանվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբանոցում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում` ապահովված բոլոր անհրաժեշտ անվտանգության միջոցներով», - նշվում է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին