Պատերազմի հասցված վնասը համեմատելի է Արցախի ՀՆԱ-ի մի քանի տարիների ծավալների հետ. Գրիգորի Մարտիրոսյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զինված բախման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հանրապետության տնտեսությանը հասցված վնասը համեմատելի է նրա ՀՆԱ-ի մի քանի տարիների ծավալների հետ: Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Հակառակորդի հասցրած վնասը պարզապես հսկայական է: Այժմ աշխատանքներ են տարվում այն դրամական արտահայտությամբ գնահատելու համար, բայց արդեն կարող ենք ասել, որ այն համեմատելի է հանրապետության ՀՆԱ-ի մի քանի տարիների ծավալների հետ: Սա հիմնականում վերաբերում է այնպիսի ոլորտներին, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, էներգիան »,- ասել է Մարտիրոսյանը:
Պետնախարարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած ռազմական բախումից հետո հանրապետության բնակչությունը հայտնվել է հումանիտար ճգնաժամի եզրին: «Ռազմական գործողությունների պատճառած վնասվել են առաջին հերթին ենթակառուցվածքները և քաղաքացիների մասնավոր սեփականությունը»,- ասել է Մարտիրոսյանը:
«Ռազմական գործողությունների արդյունքում տարածքների մեծ մասից հայկական ուժերի նահանջի կամ հակառակորդի կողմից դրանք գրավելու պատճառով մեր տնտեսությունը զրկվել է գյուղատնտեսական նշանակության հողերից և էներգետիկ օբյեկտներից: Էլ չենք խոսում այն մասին, որ քաղաքացիների ունեցվածքի մեծ մասը՝ անշարժ գույքը, անձնական և գյուղատնտեսական սարքավորումները նույնպես ոչնչացվել են, կամ մնացել են մեր վերահսկողությունից դուրս»,- ասել է Արցախի պաշտոնյան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա