Հայաստանում փակ ճանապարհներ կան
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ, Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ տանող ավտոճանապարհները փակ են։
Վայոց ձորի մարզի Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բերնատարների համար փակ է։
Գեղարքունիքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի մարզում և Շիրակի մարզի Ախուրյան, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերում, Արմավիրի մարզի Արմավիրի և Բաղրամյանի տարածաշրջաններում և Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում