Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է Քննչական կոմիտե:
«Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
... հավանաբար կապված է ոստիկանության կողմից երեկ տարածված հաղորդագրության հետ, որի համաձայն հանրահավաքի ընթացքում ունեցածս ելույթում ոստիկանությունն անհասկանալի կերպով ինչ-որ հանցագործության հատկանիշներ էր նշմարել։
Այսօր ներկայանալու եմ Երևան քաղաքի վարչություն, որից հետո ընթացքի մասին կտեղեկացնեմ հանրությանը։
Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ այս մեթոդներով մեզ լռեցնելն անհնար է։ Պայքարը շարունակվում է ավելի մեծ վճռականությամբ։
Բոլոր հայրենակիցներին ժամը 16։00-ին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ»,- գրել է Ի. Սաղաթելյանը։
Երեկ ուշ երեկոյան տեղեկացվել եմ, որ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու նպատակով հրավիրվում եմ ՀՀ...
Posted by Իշխան Սաղաթելյան / Ishkhan Saghatelyan on Tuesday, 22 December 2020
Հարակից հրապարակումներ`
- Եթե այսօր մեր պահանջները չեն բավարարվում, ուրեմն մենք գիշերը կմնանք այստեղ․ Իշխան Սաղաթելյան
- Բոլորս այստեղից տուն չենք գնալու, քանի դեռ չենք հեռացրել գերագույն գլխավոր խրտվիլակին. Իշխան Սաղաթելյան
- Մոտ ապագայում բնակչության կեսն աղքատ է դառնալու․ Ի․ Սաղաթելյան
- Այսօր Սյունիքում մեր հայրենակիցները մեկ անգամ ևս փաստեցին՝ հայը չի կարող համակերպվել հայրենիքի կորստին. Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին