Քաջարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել: Լրագրողներին այս մասին հայտնեց Փարամազյանի պաշտան Երվանդ Վարոսյանը:
«8 ամիս առաջ Քաջարանում դեպքեր տեղի ունեցան՝ կապված Քաջարանի 3 քաղաքացիների ձերբակալության հետ: Այսօր Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց՝ իբր այդ անձանց հետ խմբով ինչ-որ մեկին իբր առևանգելու հետ կապված:
Կարող եմ ասել, որ ոտքից գլուխ անհեթեթություն է: Այդ տղաները, ում ձերբակալել էին, վաղուց ազատության մեջ են։ Մամուլից, իմ ունեցած տեղեկություններով այն անձը, որ որպես տուժող էր ներկայացվում, վաղուց իրականությունը ներկայացրել է: Անկախ ամեն ինչից՝ նման դեպք տեղի ունեցել է, չի ունեցել, տեղեկություններ էլ չունենք, բայց այն, որ Քաջարանի համայնքապետը դրա հետ առնչություն չունի, փաստ է:
Ուստի ակնհայտ է, որ սա քաղաքական վրեժխնդրություն է, հետապնդում է: Մեր դիրքրոշումն էլ հայտնեցինք»,- ասաց պաշտպանը:
Երվանդ Վարոսյանը սա կապում է երկու հանգամանքի հետ. «Քաջարանի համայնքապետն ակտիվ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին հայրենիքի պաշտպանության ուղղությամբ և Սյունիքի համայնքապետերի ու ավագանիների տարածած հայտարարությունը, որով պահանջեցին կառավարության հրաժարականը»:
Ըստ պաշտպանի, ծիծաղելի է՝ 8 ամիս անց ինչ-որ մեկը որոշում է նման մեղադրանք առաջադրել:
«Սա խոսում է այն մասին, որ առաջին հերթին պարոն Փարամազյանն այնքան մաքուր անձնավորություն է, որ ուրիշ որևէ բան չի գտնվել, քան այդ հեքիաթը: Բայց այն, որ այս ամեն ինչը կապված է միայն քաղաքական գործընթացների հետ, անառարկելի է»,- ընդգծեց Ե. Վարոսյանը:
Նախաքննական մարմինը որոշում է կայացրել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան: Ե. Վարոսյանի խոսքով, դեռ տեղեկություն չունեն՝ երբ կներկայացվի, երբ կնշանակվի համապատասխան դատական նիստը:
Հարակից հրապարակումներ`
- Ինչի՞ են ուզում հասնել սրանով, որ թուրքը մտնի Սյունի՞ք. Վահե Հակոբյան
- Գորիսի քաղաքապետ. Կապան գնալուց կհանդիպեք թուրքերի մեքենաներ, այնքան լիազորություն ունեն, ինչքան մենք
- Խնձորեսկ-Տեղ հատվածում թուրքը կանգնեցրել է հայկական համարանիշով մեքենա, չեն կանգնել, կրակել է. Տեր Ահարոն
- Ցավալի է՝ մարտական դիրքերը թողել եմ, քանի որ կանչել են հարցաքննության. Քաջարանի քաղաքապետ
- Խրամատներից տեղափոխվել ենք մայրաքաղաք. ակցիա՝ ՔԿ դիմաց ի աջակցություն Քաջարանի քաղաքապետի
- Գորիսի քաղաքապետն ազատ կարձակվի
- Քաջարանի քաղաքապետը վաղը հրավիրվել է ՔԿ
- Առուշանյանի ձերբակալելը մեկ նպատակ էր հետապնդում՝ հիշյալ օրը Առուշանյանին մեկուսացնել Գորիսից. Պաշտպան
- Սյունեցիները դեռ փակ են պահում Գորիս-Տաթև ավտոճանապարհը
- Անզոր, իմպոտենտ իշխանություն է, որևէ մեկը կոմպետենտ չէ. Քաջարանի համայնքապետ
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան