Քաղաքագետը նմանություններ է գտել Փաշինյանի ու Լուկաշենկոյի՝ ընդդիմության դեմ պայքարի մեթոդների մեջ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը միայն իր համբերության ուժը կարող է օգտագործել ընդդիմության դեմ պայքարում: Այս մասին riafan-ին տված հարցազրույցում ասել է «Կասսադ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր Բորիս Ռոժինը:
Նշվում է Երևանում ընդդիմության հերթական հանրահավաքների մասին, որ ցուցարարները փակել են միջքաղաքային երկու մայրուղիներ, շրջապատում են կառավարության շենքը: Մասնակիցները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, որը, իրենց կարծիքով, ստորագրեց Լեռնային Ղարաբաղում հրադադարի «ամոթալի» համաձայնագիր: Մի շարք ընդդիմադիր ուժեր առաջադրում են կառավարության ղեկավարի պաշտոնում Վազգեն Մանուկյանին։
«Հայաստանի ձեռնարկությունների գործադուլը սկսվեց դեկտեմբերի 16-ին։ Հիմա մենք տեսնում ենք, որ նրանցից շատերի աշխատանքը ամբողջովին դադարել է, ևիսկ աշխատակիցները մասնակցում են բողոքի ակցիաների Երևանի կենտրոնում: Փաստորեն, մենք կանգնած ենք մոտավորապես նույն իրավիճակի առջև, որը Փաշինյանին բերեց իշխանության, նույն ձևով տապալվեց նրա նախորդ՝ Սերժ Սարգսյանը», - նշել է Ռոժինը:
Քաղաքագետի խոսքով՝ ՀՀ կառավարության ղեկավարի տապալման գործընթացն արագացնելու համար ընդդիմությունը պատրաստում է տեղեկատվական նյութեր այն մասին, որ նա իբր պատրաստվում է հրաժարական տալ Ամանորից հետո կամ դա արդեն արել է:
«Սակայն պաշտոնական մակարդակով նման հայտարարություններ չեն արվել։ Փաշինյանը չի պատրաստվում իշխանությունը փոխանցել որևէ պայմանական Վազգեն Մանուկյանին: Ընդհանրապես, վերահաս քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար երկրին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց ես համոզված եմ, որ ՀՀ վարչապետը հեռու է մնում նաև այս տարբերակից», - ընդգծել է փորձագետը:
Ռոժինը ենթադրում է, որ Փաշինյանի ռազմավարությունն է «պարզապես նստել» և սպասել, մինչ բողոքները կթուլանան ինքնուրույն:
«Այս ճանապարհը բոլորի համար պարզ է. Ալեքսանդր Լուկաշենկոն գործել է մոտավորապես նույն սխեմայի համաձայն, և, ինչպես այժմ պարզ է դառնում, բավականին հաջող։ Էմանուել Մակրոնը նույնպես դուրս եկավ «դեղին ժիլետների» բողոքներից, ուստի ՀՀ վարչապետը սովորական համբերատարության միջոցով իշխանությունը պահպանելու մի քանի հաջող օրինակներ ունի: Ավելին, երկրում նրա հակառակորդներին չի աջակցում բնակչության մի ստվար զանգված. Կան նաև լուրջ պահանջներ ընդդիմության առաջնորդների նկատմամբ», - ասել է Ռոժինը:
Ըստ քաղաքագետի, Հայաստանի ժողովուրդը բավականին տհաճ երկընտրանք ունի. մի կողմից՝ Փաշինյան, մյուս կողմից ընդդիմություն։
«Այնուամենայնիվ, որոշում դեռ պետք է կայացվի։ Որքան երկար ձգվի այս ճգնաժամը, այնքան ավելի լուրջ հետևանքներ կունենան երկրի համար։ Հայաստանի քաղաքական կառուցվածքը կարող է պարզապես չդիմանալ նման լարվածությանը», - ասել է փորձագետը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում