Անժելա Էլիբեգովա. Էդ մարդիկ ապագայի ներուժն են
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է.
«Հրապարակում ցանկացած մասնագիտական խմբի հետ կանգնես, քննարկումները լսես, երկրորդ բարձրագույն կրթությունը կստանաս։ Ինտելեկտուալ էլիտան ա էդտեղ տաք չայը գրկած վերլուծում, կանխատեսում, բանավիճում։
Իրավաբաններ, սոցիոլոգներ, արևելագետներ, քաղաքագետներ, տնտեսագետներ լուծումներ են քննարկում։ Էդ մարդիկ ապագայի ներուժն են, որոնք իշխանության կողմից պիտակավորվում են, որպես 5000-դրամանոց պիցցայակեր շուբայով մարդիկ։
Իրենք խելացի են, լավ կրթված են, ունեն փորձ ու կամք իրավիճակը ճգնաժամից հանելու։ Բնական ա, որ իրենք քանակապես քիչ են, բայց իրենք այն հենքն են, որի վրա կարելի ա կառուցել ճիշտ ապագան։ Իրենց հետաքրքիր չի պաշտոնը, աթոռը, փողը։ Իրենք արդեն կայացած մարդիկ են։ Իրենց միավորում ա մի բան՝ ճգնաժամից դուրս գալու հնարավորությունը։
Բայց մեր հանրությունը իրենց լսել չի ուզում, ներկա իշխանությանը չի ուզում, հներին չի ուզում, ոչինչ չի ուզում։ Հանրությունը ապատիայի մեջ իներտ գլորվում ա դեպի սուիցիդալ անդունդը։ Ու չես հասկանում, ոնց օգնես մարդկանց, որոնք չեն ուզում, որ իրենց օգնես»։
Հարակից հրապարակումներ`
- Անժելա Էլիբեգովա․Ես հիմնավոր կասկած ունեմ, որ կա առանձին, արդեն հետո ստորագրված ևս մի փաստաթուղթ, որը մեզանից թաքցնում են
- Էլիբեգովա. Ձեր բթացած ինքնապաշտպանական բնազդները ու կարճ հիշողությունը ամեն անգամ նույն հետևանքներին է բերում
- Ոնց էր կարելի վերջին խաղաքարտը՝ երկու ադրբեջանցի դիվերսանտներին, հանձնել․ Ա․ Էլիբեգովա
- Ինչքան զիջենք, լռենք ու խուսափենք ընդհարումներից, այդքան իրանց ախորժակը միայն աճելու է. Էլիբեգովա
- Սոթքի հանքի օրինակի վրա դիտարկենք հանրությանը ֆեյք օրակարգով սնելու աղետալի հետևանքը. Էլիբեգովա
- Անժելա Էլիբեգովա. Եթե ասեմ, որ Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէր, շատ կզարմանա՞ք
- Էլիբեգովան՝ Փաշինյանին. Ով ա բանակցելո՞ւ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան