Ո՞րն է արդարությունը, երբ իրենք պարգևավճար են ստանում, իսկ մեր տղաները թուրքի ձեռքի տակ են. Արա Հակոբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Արա Հակոբյանի խոսքով, պետությունը ազգաբնակչության համար պետք է ապահովի ազատություն, անվտանգություն և արդարություն։
«Այդ երեք սյուների վրա կարելի է կառուցել երկրի կայուն զարգացումը և երկրի քաղաքացիների արժանապատիվ կեցությունը։ Եկեք քայլ առ քայլ գնանք։
Անվտանգություն։ Մենք թշնամու հետ պատերազմ ունեցանք, և խայտառակ պարտություն կրեցինք։ Եղած իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրեց։ Մենք ունեցանք մեր երկրի Արցախ երկրամասի 75% կորուստ։ Մենք ունեցանք 5000-ից ավելի զոհ, անհայտ թվով գերիներ։ Մենք շարունակում ենք կորուստներ ունենալ արդեն ՀՀ-ում։ Մենք չունենք անվտանգություն, այն տապալված է։ Մենք սա՞ էինք սպասում այս իշխանությունից։ Դուք դա՞ էիք սպասում»,- հարց հնչեցրեց նա։
Ինչ վերաբերում է ազատությանը, ապա Արա Հակոբյանի կարծիքով, ազատության մասին խոսք լինել չի կարող, երբ մոտ մեկ տարի է՝ Հայաստանը գտնվում է արտակարգ և ռազմական դրությունների մեջ, և այդ դրություններն օգտագործվում են մարդկանց ազատ կենսակերպից զրկելու համար։
«Ասում են՝ արտակարգ դրություն էր, քանի որ պանդեմիա կար։ Էլի ունենք այդ պանդեմիան։ Բա էդ արտակարգ դրությունը եթե պիտի օգներ, ինչո՞ւ ենք մենք անընդհատ կորոնավիրուսի հետ կապված աշխարհի վատագույն տասնյակում։ Եթե ռազմական դրությունը նրա համար էր, որ մենք պատերազմում հաղթանակ ունենայինք, ապա ինչո՞ւ մենք ունեցանք կապիտուլյացիա։ Այդ դրություններն օգտագործվում էին, որ մեր ազատությունները սահմանափակեին։ Մենք դա՞ էինք սպասում»,- հարց հնչեցրեց քաղաքական գործիչը։
Անդրադառնալով արդարությանը՝ Արա Հակոբյանը հարց հնչեցրեց՝ ի՞նչ արդարության մասին է խոսքը։
«Երբ գալիս էր Նիկոլ Փաշինյանը, ասում էր՝ արդար է լինելու ամեն ինչ, կոռուպցիայի դեմ պայքար է լինելու, մենք վերցնելու ենք երկրից ու պետությունից գողացված փողերը, և դրանով բարեկեցություն ենք ապահովելու։ Ասում են՝ 100 մլն դոլարից ավելի փող են իրենք վերցրել՝ հարուցված գործերից, բայց դրանից ավելի իրենց պարգևավճար են տվել։ Մարդկանց թոշակը 5000 դրամով էին բարձրացնում, իրենց աշխատավարձերը՝ 5-6 անգամով։ Դա՞ է արդարությունը։ Մենք դա՞ էինք սպասում։ Ո՞րն է արդարությունը, երբ իրենք իրենց պարգևավճար են տալիս, իսկ մեր տղաները թուրքի ձեռքի տակ են, սպանվում են»,- ասաց նա։
Արա Հակոբյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն այնքան է վախեցած, որ հիմա միայն իր օր ավելի մնալու խնդիրն է լուծում. «Նա նույնիսկ եկեղեցի է թիկնապահներով մտնում»։
Ըստ քաղաքական գործչի, որպեսզի Հայաստանը զարգացում ունենա, լինի անվտանգ ու ապահով երկիր, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա.
«Եվ ուրեմն՝ առանց Նիկոլ Հայաստան...»։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյան. Վստահ եմ, որ կարող էինք այնպես անել, հակառակորդը չկարողանար առաջանալ
- Մենք պետք է մի բռունցք լինելով դուրս վռնդենք այս ապազգային իշխանությանը. ազատամարտիկ
- Բոլորի հաղթանակը, պատիվը, արյունը, քրտինքը, տարիներով պահածը խլեց մեզանից. Ազատամարտիկ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում