Արման Սաղաթելյան. Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2017-ին ուժը կորցրած փաստաթուղթ
«Ես չեմ պատկարացնում, թե ինչպես որևէ մեկը թե Հայաստանում, թե Արցախում կարող է իրեն այսօր ապահով զգալ այս իրավիճակում։ Ներողություն եմ խնդրում այս բառի համար, բայց ըստ էության, անտերություն է»,-Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց հասարակական, քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը։
Նա ընդգծեց, Հայաստանն այսօր չի մասնակցում որևէ գործընթացի, վերածվել է օբյեկտի, և ում ոնց երբ հարմար է, մարդկանց իրենց ձեռքով սարքած տներից հանում են։
Սաղաթելյանը հիշեցնում է, որ Հայաստանի տարբեր համայքների ղեկավարներ այսօր ստիպված են դեմ առ դեմ բանակցել ու խոսել թշնամու զինուժի սպայակազմի հետ, որպեսզի փորձեն պաշտպանել իրենց բնակիչների, հայրենակիցների շահերը։
Լրագրողի այն հարցին, թե Փաշինյանը հայտարարել է, որ Սյունիքում սահմագծումների նպատակը մարզի անվտանգության ապահովումն է, Սաղաթելյանն արձագանքեց.
«Գիտե՞ք, ես վաղուց եմ դադարել ողջամտություն, ճշմարտություն որոնել այդ ամենի մեջ, քանի որ սահմանների վերաբերյալ նրա հրապարակած օրենքը 2017-ին ուժը կորցրած փաստաթուղթ է։ Բացի այդ այն ներքին օրենք է, բայց կրկնում եմ, որ այդ փաստաթուղթը, իրավաբանների պնդմամբ, 2017-ին ուժը կորցրած փաստաթուղթ է»։
Նա ընդգծեց՝ Փաշինյանը խայտառակ փախուստի դիմեց Սյունքից, ինչից հետո սկսել է հետապնդումներ համայնքապետերի նկատմամբ։
«Իսկ չի մտածում, բա որ Սյունիքը գա Երևան։ Ի դեպ, այսօր արեն սկսել է գալ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյանը՝ Փաշինյանին. Միշտ փախնելու ես և փորձելու ես խփել մեջքից, քանի որ սուտասան ու վախկոտ դավաճան ես
- Քաղաքացիները ՊՆ-ից պահանջում են բացատրել՝ ինչո՞ւ են սահմանները գծվում Հայաստանի համար ամենաանբարենպաստ քարտեզով
- Ինչո՞ւ չի ստեղծվել սահմանազատման աշխատանքներն իրականացնող հանձնաժողով. բաց նամակ վարչապետին
- Իրավաբաններ. Ներպետական օրենսդրությամբ պետական սահման որևէ պետության հետ չի կարող գծվել
- 2010 թվականի օրենքը ոչինչ չի սահմանում ՀՀ պետական սահմանի մասով. Զոհրաբյան
- Արման Սաղաթելյանը՝ Փաշինյանին. Դու չես կարող Առուշի պես տղերքի աչքերին նայել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան