Քաղաքական 19:18 23/12/2020 Հայաստան

Բանակը չի կարող որոշել, թե ինչպիսի տեսք պետք է ունենա պետական սահմանը․ Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հոդված է հրապարակել՝ .այն մասին, թե ինչպես են որոշվում և պաշտպանվում Հայաստանի պետական սահմանները։ Նա մասնավորապես գրել է․

«Վերջին շրջանում արդիական է դարձել, իմ կարծիքով արհեստական մի թեմա, թե իբր Հայաստանի նոր պետական սահմանների անցկացումը կանխորոշված է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով։ Հղում կատարելով հենց այդ օրենքի որոշ դրույթների վրա՝ Ն. Փաշինյանը  փորձում է արդարացնել Սյունիքում հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածների ոչ լեգիտիմ դեմարկացիայի գործընթացը։ Ուզում եմ հասարակության ուշադրությունը հրավիրել մի շարք հանգամանքների ու դրվագների վրա։ Այսպես․

1. Մեր երկրում ընդունվել և գործում է հատուկ օրենք՝ ՀՀ Պետական սահմանի մասին, որտեղ նկարագրված են Հայաստանի Հանրապետության պետական սահմանների նույնականացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմներն ու գործընթացները, որտեղ հստակ սահմանված է, թե ինչպիսի իրավական փաստաթղթերով են կարգավորվում այդ բոլոր հարցերը։ Այդ փաստաթղթերն են՝ միջազգային պայմանագրերն ու օրենքները։ «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը» կապ չունի Հայաստանի պետական սահմանների պարամետրերի որոշման հետ, որոնք կարող են սահմանվել բացառապես միջազգային պայմանագրով։

2. «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը և դրա հետագա փոփոխություններն ընդունվել են այն օբյեկտիվ գիտակցությամբ, որ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մի շարք համայնքների վարչական սահմանների որոշ հատվածներ սահմանակից են Արցախի Հանրապետության հետ։ Եվ դա օբյեկտիվ իրականություն էր մինչև 2020թ․-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան։ Պայմանավորվող կողմերի միջև պետական սահմանների նոր պարամետրերը կարող էին հստակեցվել միայն Արցախյան հիմնախնդրի վերջնական կարգավորումից հետո։ Եթե Փաշինյանը և նրա խորհրդականները ուշադիր ուսումնասիրեն օրենքի տեքստը, օրինակ դրա չորրորդ հոդվածը, ապա կտեսնեն, որ Հայաստանի համար ադրբեջանական կողմի հետ որոշ հարցեր ամեն դեպքում բաց էին մնացել՝  Արարատի և Տավուշի մարզերի որոշ համայնքներում։ Սույն օրենքի հավելված 2-ի 2.2-րդ բաժնի 78-րդ կետում նշված Պարույր Սևակ, 2.10-րդ բաժնի 5-րդ կետում նշված Ազատամուտ և 49-րդ կետում նշված Ոսկեպար համայնքների վարչական սահմանները կճշտվեն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների կարգավորումից հետո:

Այլ երկրների հետ սահմանային մասեր ունեցող համայնքների վարչական սահմանների պարամետրերի վերջնական հստակեցման համար գոյություն են ունեցել նաև այլ  հարցեր։ Ուզում եմ հարց տալ.  երբ  2020թ․ հուլիսին Տավուշում Հայաստանի ԶՈՒ իրականացրած գործողության արդյունքում զբաղեցվել էին նոր դիրքեր և տարածքներ, ի՞նչն էր փոխվել, այդ մարզի համայնքների վարչական սահմաննե՞րը,  երկու կողմերի ԶՈՒ շփման գի՞ծը, թե՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը:

3. Եթե «վարչատարածքային բաժանման մասին» գործող օրենքի դրույթները կասկածներ և անհանգստություն էին առաջացրել նոր իշխանությունների մոտ, որոնք արցախյան բանակցությունների գործընթացը սկսել էին «նոր կետից», ապա, 2018թ․-ի դեկտեմբերից խորհրդարանում ունենալով բացարձակ մեծամասնություն, կարող էին դրանում փոփոխություններ ու ճշգրտումներ մտցնել։ Բացի այդ, կուզեի հիշեցնել, որ համաձայն մեր Սահմանադրության՝ միջազգային պայմանագրերն ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ, քան՝ օրենքները։ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը մատնանշելու փոխարեն՝ Ադրբեջանի հետ պայմանագիր կնքեիք՝ հստակեցնելով սահմանների պարամետրերը, ստանայիք Սահմանադրական դատարանի եզրակացությունը և խորհրդարանում վավերացնեիք այն։ Իսկ հիմա մենք Սյունիքում ի՞նչ ունենք, Ադրբեջանի հետ պետական սահմա՞ն, թե՞ կողմերի ԶՈՒ միջև շփման գիծ։ Իսկ ի՞նչ ունենք Տավուշում, Վայոց Ձորում և Նախիջևանի հատվածում։

4. Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը փաստացի դարձավ ո´չ միայն ռազմական գործողությունները դադարեցնելու մասին փաստաթուղթ, այլև՝ մի փաստաթուղթ, որով սկսեցին հստակեցվել ՀՀ պետական սահմանները։ Համաձայն ՀՀ պետական սահմանի մասին օրենքի՝ այդպիսի փաստաթղթեր հանդիսանում են միջազգային պայմանագրերը կամ օրենքները։ Այս կատեգորիաներից որի՞ն է պատկանում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, և արդյո՞ք պահպանվել են դրա ընդունման բոլոր իրավական նորմերը: Մեզ հայտնի չէ, թե արդյո՞ք գոյություն ունեն այլ՝ չհրապարակված փաստաթղթեր, որոնցով Փաշինյանի կառավարությունը սկսել է հստակեցնել սահմանների պարամետրերը։ Հասկանո՞ւմ էին արդյոք Փաշինյանը, ինչպես նաև՝ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարները, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շարունակությունը լինելու է այն, որ Ադրբեջանը փաստացի միակողմանիորեն սահմանելու է իր համար պետական սահմանի ամենանպաստավոր պարամետրերը, եղե՞լ են արդյոք այս հարցերի քննարկման համար համատեղ կամ բազմակողմ  հանձնաժողով ստեղծելու փորձեր։

5. Պետք է ընդգծել, որ ստորագրված հայտարարությունը, բացի նրանից, որ հանգեցրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների արագ և անհասկանալի հստակեցմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին ռուս զինվորականների տեղակայմանը, միաժամանակ որոշ տարածաշրջանային կոմունիկացիոն նախագծերի քննարկման պատճառ դարձավ: Դրանց մասին, բացի երկրի բարձրագույն ղեկավարությունից, դեռևս ոչ ոքի ոչինչ հայտնի չէ։  Օրինակ, որքանո՞վ է իրականությանը համապատասխանում տեղեկատվությունն այն մասին, որ կա պայմանավորվածություն՝ Ադրբեջանին՝ բացի Մեղրիի միջանցքից, այլ միջանցք տրամադրելու մասին, որն Ադրբեջանին հնարավորություն կտա Նախիջևանից Հայաստանի տարածքով դեպի Լաչինի և Քելբաջարի շրջաններ կարճ ճանապարհ ունենալ։ Պատահակա՞ն է արդյոք, որ Ադրբեջանը Ջերմուկի մոտակայքում սկսել է ամուր ռազմական շրջան կառուցել։ Արդյոք հասկանո՞ւմ ենք մենք, որ մեր տնտեսական բարեկեցության համար հիմնական ռիսկերը ի հայտ են եկել հե´նց այն շրջաններում, որտեղ գործունեություն են ծավալում Հայաստանի հիմնական հարկատուները՝ Քաջարանի կոմբինատ, Սոթքի ոսկու հանք, Մեղրիում՝ Ագարակի կոմբինատ։

6. Կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ պետական սահմանների դեմարկացիայի անցկացման համար, որպես կանոն, ձևավորվում է պետական հանձնաժողով՝ բոլոր շահագրգիռ հանրապետական և տեղական կառավարման մարմինների մասնակցությամբ։ Ստեղծվե՞լ է արդյոք նման հանձնաժողով Հայաստանում, որտե՞ղ և ինչպիսի՞ որոշումներ է այն ընդունել Սյունիքում սահմանների պարամետրերի մասով։ Ո՞վ է որոշել, որ այն պետք է հստակեցվի GPS-ի միջոցով։ Ասեմ նրանց, ովքեր տեղյակ չեն, որ արդեն տասնամյակներ շարունակ, չնայած Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական հարաբերությունների առկայությանը, մենք դեռ ունենք համատեղ սահմանի որոշ հատվածներ, որոնց հետ կապված դեռևս չենք կարողացել պայմանավորվել, և ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում։ Նույնիսկ հայ-վրացական սահմանի դեմարկացիայի ժամանակ կողմերը առաջնորդվում են ԽՍՀՄ ժամանակ ընդունված տարբեր քարտեզներով և փաստաթղթերով, ինչը հանգեցնում է տարաձայնությունների։ Իսկ այսօր մենք նույնիսկ չգիտենք, թե ո´ր փաստաթուղթը և ինչո´ւ հենց այդ մեկն է հայկական կողմից որպես հիմք ընդունվել Սյունիքում պետական նոր սահմանները հստակեցնելու համար։

7. Սահմանի այդ հատվածի դեմարկացիայի վերաբերյալ հայկական կողմից կոնկրետ ո՞վ է բանակցություններ վարում։ Ընդունված որոշումների համար պատասխանատվությունը անհատականացնելու տեսանկյունից դա շատ կարևոր է։ Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս Վրաստանում սկանդալ հասունացավ վրաց-ադրբեջանական սահմանի պատճառով, և Վրաստանի մի շարք պաշտոնյաներ քրեական պատասխանատվության ենթարկվեցին՝ սահմանների պարամետրերի վերաբերյալ կայացրած որոշումների համար։

8. Պետական սահմանի դեմարկացիայի գործընթացը և դրա անվտանգության ապահովումը օրենքով վերապահված են ԱԳՆ-ին և Ազգային անվտանգության ծառայությանը (հոդված 28)․ բանակը չի կարող որոշել, թե  ինչպիսի տեսք պետք է ունենա պետական սահմանը։ Հենց նույն՝ գործող օրենքով Հայաստանի ԶՈՒ-ը հատկապես պատասխանատու են Հայաստանի օդային սահմանի պաշտպանության համար և աջակցում են սահմանների պաշտպանությանը։

9. Ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում ռուս զինվորականների ներկայությունը Արցախից դուրս՝ հայ-ադրբեջանական սահմաններին։ Սա կարևոր է իմանալ, քանի որ, եթե ոչինչ չի փոխվել, ապա, համաձայն գործող պայմանագրերի՝ ռուս սահմանապահները մինչ այժմ Հայաստանում պաշտպանում էին միայն ԱՊՀ արտաքին սահմանները, իսկ դա Թուրքիան է ու Իրանը։ Հենց այդ պատճառով՝ ռուս սահմանապահներ չեն եղել հայ-վրացական սահմանին, ինչպես նաև Տավուշում, Գեղարքունիքում և Նախիջևանի հատվածում, որտեղ մենք Ադրբեջանի հետ ընդհանուր սահման ունենք, քանի որ այդ հատվածները համարվում են ԱՊՀ ներքին սահմաններ։

10. Ինչպես նկատում ենք վերոհիշյալից՝ գոյություն ունեն ՀՀ պետական սահմանների պարամետրերի որոշման ազգային օրենսդրական կարգավորումներ, համաձայն որոնց՝ ՀՀ պետական սահմանի վերաբերյալ բոլոր որոշումները պետք է կայացվեն միջազգային պայմանագրերի կամ օրենքի հիման վրա։ 2020թ․-ի նոյեմբերի 9-ից ի վեր ես չեմ հանդիպել պաշտոնական տեղեկատվության այն մասին, որ ստորագրված լինեն որևէ նոր պայմանագրեր կամ ընդունված լինեն նոր օրենքներ՝ ՀՀ պետական սահմանների վերաբերյալ։

Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ՝ առանց միջազգային իրավունքի և սեփական օրենսդրության պահպանման՝ Հայաստանի հետ սահմաններ հաստատել, քանի որ դա նրա համար ձեռնտու է։ Իսկ մենք Փաշինյանին թույլ ենք տալիս անպատասխանատու ձևով և պետական օրենսդրության խախտմամբ՝ ի վնաս մեր ինքնիշխանության,  տարածքային ամբողջականության և ազգային անվտանգության Հայաստանի նոր սահմանները գծել, ինչպես նաև՝ շարունակել մանիպուլացնել հասարակական կարծիքը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}