Գոյություն ունի ստախոս մեկն ու իրեն աջակցող մի քանի ստախոսներ. Արսեն Բաբայան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը համոզված է, որ ի վերջո «Հայրենիքի փրկության շարժումը» կհասնի իր նպատակին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը կհեռանա:
«Հրաժարական, հեռացում կամ քրեական գործի շրջանակում նրա հեռացումն՝ այս տարբերակներից որևէ մեկն անպայման պետք է լինի»,- Հանրապետության հրապարակում լրագրողներին ասաց Արսեն Բաբայանը:
Նրա խոսքով, քաղաքացիների մի մասի մոտ կարծիք կա, որ միակ ճանապարհը նրա հրաժարականն է. «Այդպես չէ, թող չտա հրաժարական, նրա նկատմամբ ԱԺ-ում կարող է անվստահության գործընթաց սկսվի, կարող են ձերբակալել, մեղադրանք առաջադրել, լիազորությունները կասեցնել, մասնավորապես՝ գլխավոր դատախազությունը»:
Ա. Բաբայանն ասաց, որ իշխանություն գոյություն չունի, գոյություն ունի ստախոս մեկն ու իրեն աջակցող մի քանի ստախոսներ:
Հարակից հրապարակումներ`
- Տասնյակ մարդիկ գիշերն անցկացրել են Հանրապետության հրապարակում՝ ձյան տակ
- Գործադուլը Սահմանադրությամբ սահմանված անձի իրավունք է. Արսեն Բաբայան
- Արսեն Բաբայան. Չկա այլ օրակարգ, քան դավաճան Նիկոլին րոպե առաջ հեռացնելը
- Նիկոլ, դու թուրք ես, դու ավելի թուրք ես քան Ալիևը. Արսեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում