Մենք պետք է մի բռունցք լինելով դուրս վռնդենք այս ապազգային իշխանությանը. ազատամարտիկ
Ազատամարտիկ Գևորգ Գևորգյանի խոսքով, այսօր փողոց դուրս եկած և հանրահավաքի մասնակցող քաղաքացիները ոչ թե քաղաքական պայքար են մղում, այլ արժանապատվության և ապագայի պայքար են տանում։
«Հասկանալ է պետք, որ այսօր այս հրապարակը պետք է լցվի մեր հարազատներով ու ընկերներով, քանի որ վարչապետի աթոռը զբաղեցրած դավաճանը ոչ թե դավաճանել է՝ միայն թիկունքից հարվածելով մեր բանակին, մեզ բոլորիս, այլ ինքը վաճառել է, վաճառել է 5000-ից ավելի մեր զոհված ընկերների արյունը։ Վաճառել է մեր հողերը, մեր ազատագրած տարածքներն ու արժանապատվությունը։ Նա շարունակում է վաճառել։ Մենք պետք է հասկանանք, որ եթե դուրս չգանք պայքարի, ինքը վաղը վաճառելու է բոլորին, ովքեր մնացել են տներում և հավատում են իրեն»,- նկատեց նա։
Ազատամարտիկը կոչ արեց, որ բոլորը դուրս գան փողոց, դուրս գան պայքարի, և հենց հիմա դուրս գան, քանի որ ժողովրդի պայքարը հիմա է։
«Հիմա պետք է պայքարենք։ Բոլոր նրանք, ովքեր խաբվել ու հավատացել են սրան, պետք է դուրս գան պայքարի։ Հարգելի հայ ազգ, մենք պետք է գիտակցենք, որ էլ ժամանակ չունենք, որ մեր ամեն օրն ու վայրկյանը այսօր կախված է մեր միասնականությունից։ Մենք պետք է մի բռունցք լինելով դուրս վռնդենք այս ապազգային իշխանությանը։ Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք բոլոր նրանց, ովքեր վաճառել են մեր արժանապատվությունը, անվտանգությունն ու ապագան»,- շեշտեց Գևորգ Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Չենք կանգնելու». Մեկնարկեց Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը
- ՔԿ-ն պարզաբանում է, թե ինչու է կոմիտե հրավիրվել Իշխան Սաղաթելյանը
- Մարդը, որ անձնատուր է եղել, իրավունք չունի սեփական ժողովրդին ղեկավարելու. Մանոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան