Երվանդ Վարոսյանը՝ Քաջարանի քաղաքապետի դեմ գործի մասին. Սա քաղաքական հետապնդումից վերան գորժընթաց է արդեն
Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը տեղեկացնում է.
«Վաղը, ժամը 16.30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննարկվելու է Սյունիքի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։
Ի դեպ Մանվել Փարամազյանը պատերազմի առաջին օրվանից մասնակցել է պատերազմին, ներգրավված է եղել ակտիվ մարտական գործողություններին։ Մինչ օրս Մանվել Փարամազյանը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի կազմում` N բրիգադի 5-րդ գումարտակի հրամանատարն է։ Այսօր նա ներկայացել էր Քննչական կոմիտե անմիջապես դիրքերից...
Սա քաղաքական հետապնդումից վերան գորժընթաց է արդեն, սա շարունակվող հակապետական, հակահայկական գործընթացի մաս է»։
Հարակից հրապարակումներ`
- Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ նույն համայնքի 30-ամյա բնակչին առևանգելու համար
- Քաջարանի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
- Ցավալի է՝ մարտական դիրքերը թողել եմ, քանի որ կանչել են հարցաքննության. Քաջարանի քաղաքապետ
- Խրամատներից տեղափոխվել ենք մայրաքաղաք. ակցիա՝ ՔԿ դիմաց ի աջակցություն Քաջարանի քաղաքապետի
- Քաջարանի քաղաքապետը վաղը հրավիրվել է ՔԿ
- Անզոր, իմպոտենտ իշխանություն է, որևէ մեկը կոմպետենտ չէ. Քաջարանի համայնքապետ